Դաժան մարդասպանություն Երևանում․ կան վիրավորներ և զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դաժան մարդասպանություն Երևանում․ կան վիրավորներ և զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-09-19 19:07:00 489
hotels2_8z9I6.png

iPress.am SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 67-ամյա Արամայիս Բադալյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի  25-ին  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  «Բոռա» ռեստորանային համալիրի  հետնամասում Երևանի բնակիչ,  41-ամյա Արման Եղիազարյանի կողմից դանակահարվելու հետևանքով:      

Այդ օրը հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևանի բնակիչներ, 23-ամյա Էրիկ Սիմոնյանն ու 26-ամյա Տիգրան Գրիգորյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոսոտոսի 25-ին վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։ 25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։

Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով և ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երևանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։

Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչև բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։ Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։

Ահազանգով դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխիթար Բաղդասարյանի գլխավորությամբ։   
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը