Սերգո Կարապետյան

Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան (տեսանյութ)

Իրավունք Ipress 2020-03-03 14:40:00 276
arm446490thumb_WktoN.jpg

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը»,-ասաց Կարապետյանը և հարցին՝ ինչպես է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործընթացում նման խնդիրներ են առաջացել, նշեց. «Դե, առաջացել են»:

Ինչ վերաբերում է կես միլիարդ դոլարի չափով չարաշահումներին, նա ասաց, ամեն ինչ դատաքննությունը կպարզի: Կարապետյանն այլ հարցերի չպատասխանեց:

Նա անպատասխան թողեց նաև հարցն առ այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, արդյո՞ք Կարապետյանը կեղծ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ նախկին գոյւղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Մյուս 4 մեղադրյալները Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գւևորգ Հարությունյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը):

Նշենք նաև, որ նախաքննության փուլում Սերգո Կարապետյանն առերեսվել է ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բարսեղ Բեգլարյանի հետ:

Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա, Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը երեկ անուններ չտվեց, միայն նշեց, որ Սերժ Սարգսյանն առերեսվելէ իր դեմ ցուցմունք տված անձի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը