«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան

«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան

Իրադարձային Ipress 2021-05-08 10:09:00 1179
albet_vbRbH.jpg

iPress.am- Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլևս չի ստացվում. թվում էր, թե արցախյան երեք հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը ոգևորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, սակայն, որոշ շրջանակներում անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց որդուս՝ Ալբերտի հավաքական կերպարի ընտրությունը՝որպես այդ եռակոթողում Արցախյան երրորդ պատերազմը մարմնավորող անձ։ Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մեղադրական և չարամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բողոքներեր ուղղվեցին համապատասխան կառույցներ։

Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց ակնհայտ անհամաձայնությամբ քննարկումներ ծավալեցին ինձ հետ՝ հուշակոթողում Ալբերտի կերպարի ընտրությունը կրկին անգամ վիճարկելով։  Ու Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջամտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, բայց խիստ դեմ է Ալբերտին այդ հուշարձանում ներառելուն։ Հավատացե՛ք, իմ ու ձեր տղաները, կնախընտրեին իրենց նորաթուխ կյանքում նոր ծիլ տված երազանքները հանուն հայրենիքի ծառայեցնել ողջերի շարքում, իրենց ընտանիքների կողքին, իսկ այս լուսանկարի պատմությունը, հերոսացումը, կորստի ցավը երբեք չի էլ սփոփելու։

Բայց, մրցակցության վերածված դժգոհությունների այս քաոսում ամեն անգամ շահարկելով որդուս անունը, կոտրվում է մի բան, որը կոտրվելու տեղ, ախր, էլ չունի։

Հ.Գ. Ես ու իմ ընտանիքը ներողություն ենք խնդրում նախաձեռնության հեղինակ Էդո Խուդոյանից, ով նախապես ստացել էր իմ համաձայնությունը, բայց ցավոք, պառակտումն այստեղ էլ հասավ...

Նշեմ, որ իմ ընտանիքը լիովին ողջունում և աջակցում է հուշակոթողի կառուցման գաղափարը և դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.hovhannisyan.79/posts/3923344194418885

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն