Չամուսնացած անձանց համար բնակարանի ձեռք բերման գործընթացը հեշտացվել է. ինչ պայմաններ են

Չամուսնացած անձանց համար բնակարանի ձեռք բերման գործընթացը հեշտացվել է. ինչ պայմաններ են

Տնտեսական Ipress 2020-09-16 11:56:00 7257
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hipotekov-tun_5R8Pc.jpg

«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրից կարող էին օգտվել միայն երիտասարդ ընտանիքները։

«Ազգային հիփոթեքային ընկերությունը» որոշել է աջակցել երկրի աշխատող երիտասարդ քաղաքացիներին (մինչև 30 տարեկան), ովքեր դեռևս չեն ամուսնացել։ Քաղաքացիների այս խմբի համար ընկերությունը նախատեսել է հիփոթեքի կանխավճարի զգալի նվազեցում։ Այսինքն, պոտենցիալ վարկառուները, ովքեր ունեն համապատասխան եկամուտ, կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերության» գործընկերներին` բանկերին և վարկային կազմակերպություններին, և ստանալ հիփոթեք ավելի հասանելի պայմաններով։

Երիտասարդ, չամուսնացած, աշխատող քաղաքացիների համար ԱՀԸ–ն մասնավորապես նվազեցրել է կանխավճարը` 30%–ից դարձնելով 7,5%։ Սակայն նման ցածր կանխավճարով հիփոթեքը նախատեսում է լրացուցիչ պայմաններ` մեկ այլ անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 30 տարեկան անձինք միշտ չէ, որ ունենում են անշարժ գույք` այն գրավադրելու համար, նրանց ավելի հարմար կլինի վերցնել հիփոթեք հենց կանխավճարի ապահովագրությամբ։ Նման հիփոթեք ստանալու պայմաններից է նաև բնակարանի ձեռքբերումը կառուցապատողից կամ նոր տան ձեռքբերումը։ Բացի այդ, ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում կա եկամտահարկի վերադարձի հնարավորություն` հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար։

Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի գնից։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ապահովագրության տարբեր պայմաններ։ Այսպես, ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կանխավճարի ապահովագրությունը հասնում է տարեկան 3%–ի։ Կարևոր է իմանալ, որ վարկառուն ապահովագրում է 30% և 7,5% կանխավճարի տարբերությունը, այսինքն, կանխավճարի չվճարված մասը` 22,5%–ը։ Ենթադրենք հիփոթեքով ձեռք բերվող բնակարանն արժե 20 մլն դրամ, այդ ժամանակ ԱՀԸ–ի բազային պայմաններով կանխավճարը կկազմի 5 մլն դրամ (30%), իսկ նոր, արտոնյալ պայմաններով` 1,5 մլն դրամ (7,5%)։ Որպես ապահովագրություն կհաշվարկվի հենց այդ գումարների տարբերությունը, այսինքն` 4,5 մլն դրամը։ Արդյունքում, կանխավճարի ապահովագրությունը կկազմի 136 հազար դրամ առաջին տարվա համար (3%) կամ ամսական 11 250 դրամ։ Շատ կարևոր է նշել, որ կանխավճարի ապահովագրության ծախսերը յուրաքանչյուր տարի կնվազեն` հիփոթեքի մարմանը զուգահեռ։ Բացի այդ, կանխավճարի ապահովագրություն չի պահանջվում հիփոթեքի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Եթե վարկառուն բարեխիղճ կերպով վճարի վարկը` բնակարանի արժեքի մինչև 70%–ի չափով, ապա այլևս չի վճարի ապահովագրության համար։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից։ Որքան թանկ է բնակարանն, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։

Ծրագրում մասնակցելու համար եկամտի շեմը կարևոր չէ։ ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կարևոր է հիփոթեքի ամսական վճարների և վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45%–ը։ Այսինքն վարկառուն չի կարող հիփոթեքի վճարին հատկացնել իր եկամտի 45%–ից ավել գումարը։ Եկամտի մակարդակն այդքան էլ նշանակություն չունի, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը ևս պետք է բարձր լինի։ Օրինակ եթե դուք ամսական ստանում եք 200 հազար դրամ (աշխատավարձ և այլ եկամուտներ), ապա հիփոթեքի մասով ամսական վճարները չպետք է գերազանցեն 90 հազար դրամը։ Բացի այդ, վարկառուն պետք է ունենա եկամուտը հաստատող փաստաթղթեր։ Սակայն ԱՀԸ–ն չի սահմանափակում իր ծրագրերի շահառուներին, եթե եկամուտը չի բավարարում պահանջները։ Այդ դեպքում ընկերությունը հնարավորություն է տալիս վարկառուին հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, պետության կողմից վերադարձվող եկամտահարկն ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում ևս դիտարկվում է որպես եկամուտ։

ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում հիփոթեք ստանալու համար հարկավոր է դիմել ԱՀԸ–ի գործընկեր բանկեր և վարկային կազմակերպություններ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել Ազգային հիփոթեքային ընկերության կայքում (http://www.nmc.am/)։ Հիփոթեքի հաստատումից և տրամադրումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն այդ վարկը փոխանցում է ԱՀԸ–ին` վերաֆինանսավորման համար։

Օրինակ դուք ուզում եք հիփոթեք վերցնել ԱՀԸ–ի ծրագրով և որոշել եք գնել բյուջետային բնակարան Երևանում, որի արժեքը մոտ 16 730 000 դրամ է (35 հազ. դոլար)` միջինը 10,5% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով և 7,5% կանխավճարով (1 254 750 դրամ, 30% կանխավճարով` 5 019 000 դրամ)։ Ապահովագրական վճարը (7,5%–ի և 30%–ի տարբերությունը` 3 764 250 դրամ) կազմում է առավելագույնը 3% առաջին տարվա համար (112 927,5 դրամ առաջին տարում կամ ամսական 9 410,6 դրամ)։ Կանխավճարի ապահովագրավճարը տարեցտարի կնվազի։ Այս դեպքում ամսական անուիտետային վճարը (ամսական հավասարաչափ վճար) կկազմի 154 502 դրամ (հաշվարկն իրականացվել է ԱՀԸ–ի առցանց հաշվիչով, խմբգր.)։ Միաժամանակ նման հիփոթեքի և դրա ամսական վճարները կատարելու համար հարկավոր է ունենալ առնվազն 365 248.89 դրամի եկամուտ։

Поделиться
Класс
Send
gagik-surenyan-exanak_Q3PFy.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

jranjatum_sTvd8.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

gazanjatum-1_4OGq8.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

baghanis_l220D.jpg

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

anvadogh-en-ayrel_Dzn2E.jpg

Մասիս-Երևան մայրուղու վրա 50-ից ավել անվադողեր վառեցին. Տեսանյութ

hosanqazrkum_hECWQ.jpg

Վաղը մի շարք հասցեներում լույս չի լինելու

nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից