Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակի վիճակը կայուն ծանր է. Շիրակի մարզպետ

Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակի վիճակը կայուն ծանր է. Շիրակի մարզպետ

Իրադարձային Ipress 2020-03-06 00:10:00 186
lxsmgthlorfthumb_uP3ot.jpg

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էէ կատարել՝ անդրադառնալով այսօր Գյումրիում մոր ու նրա անչափահաս դստեր ծեծի ենթարկվելու միջադեպին: Նա մանրամասներ է հայտնել երեխայի առողջական վիճակի մասին:
«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։

Պատահածը սահմռկեցուցիչ է... Չի կարող լինել որևէ արդարացում»,- գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը:

Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը