Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել հայտնի երգչուհու հետ. Հայտնի է` ում. ՖՈՏՈ

Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել հայտնի երգչուհու հետ. Հայտնի է` ում. ՖՈՏՈ

Life Ipress 2021-05-30 13:37:00 768
bred-pit_BXesU.jpg

iPress.am- Անջելինա Ջոլիի հետ բաժանման լուրից հետո Բրեդ Փիթին բազմիցս են ռոմանտիկ հարաբերություններ վերագրել։ Սակայն, դրանք անլուրջ էին։ Այժմ արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացել են 57-ամյա դերասանի նոր հետաքրքրության մասին։ Բրիտանական The Mirror պարբերականը հայտնում է, որ Բրեդը աչք է դրել 36-ամյա երգչուհի Անդրա Դեյի վրա։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զույգը ֆլիրտ է արել միմյանց հետ այս տարվա ապրիլին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման արարողության կուլիսներում: Ինսայդերը վստահեցնում է, որ Անդրան արդեն որոշ ժամանակ գտնվում է «դերասանի տեսադաշտում»։  Նրանք սեթեւեթում էին կուլիսներում, - պատմել է ականատեսը։ - Դրանք կարող էին լինել պարզապես պրոֆեսիոնալ հարաբերություններ, սակայն Բրեդի որոշ ընկերներ խոսում էին այն մասին, որ նրանք հիանալի զույգ կլինեն:

Բրեդ Փիթը «Օսկարի» հաղորդավարն էր, իսկ Անդրան դարձել է մրցանակի հավակնորդներից մեկը։ Երգչուհին «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում գլխավոր դերի համար: Անդրան խաղացել է Բիլի Հոլիդեյի դերը: Ճիշտ է, նա այդպես էլ «Օսկար» չստացավ։ Ավելի վաղ իր աշխատանքի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Հավանաբար, այժմ Բրեդ Փիթը կարող է ազատ շունչ քաշել. վերջերս նա դատարանում հաղթել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ երեխաների խնամակալության հայցը։ Դերասանուհին պնդել է միանձնյա խնամակալությանը, սակայն Փիթն արդյունքում հավասար իրավունքներ է ձեռք բերել իր ժառանգներին դաստիարակելու հարցում։ Ասում են, Անջելինան դատից հետո համարում է, որ նախկին ամուսինը նվաստացրել է նրան հանրության աչքերում:

Աղբյուրը՝ Комсомольская правда

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը