Բրազիլահայոց Թեմի ներկայացուցիչները հայությանը վերաբերող նախագիծ են ներկայացրել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանը

Բրազիլահայոց Թեմի ներկայացուցիչները հայությանը վերաբերող նախագիծ են ներկայացրել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանը

Եկեղեցի Ipress 2021-06-02 14:39:00 345
brazilia_zLwi9.jpg

iPress.am- Տարվույս ունիս 1-ին, Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում ունեցան մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Մինչ այդ, օրեր առաջ Անդրե Կիսաջեկյանը առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակի շատ վատ տեսքը դեռևս պահպանվում է: Պահը կարևոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղված շատ ու շատ մանրամասներ: Շատերիս է հայտնի, որ Հայոց Ցեղասապանության դառը հետևանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման և ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ:

Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում: Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկեց մոտիկից ծանոթանալ 100 և ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանը ուղղված թուրքական վայրագություններին՝ խոստանալով վերջինիս, թե ինքը նույնպես կհամոզվի, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը:

Նարեկ սրբազանը անդրադարձավ նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերևարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրեց միասին մեկնել Հայաստան՝ նրան ծանոթացնելու Մայր Հայրենքիում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջև երկար տարիներ ստեղծված ազնիվ և հոգևոր բարեկամությունը: Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր:

Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առ այսօր տարրաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի:Արցախյան պատերազմի ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց Արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ: Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը: Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն:

                                                                                                                           Բրազիլիայի հայց թեմի տեղեկատվական բաժին


Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն