Բրազիլիայի հայկական առաջին եկեղեցում սբ. պատարագ մատուցեց առաջնորդ Տ. Նարեկ եպս. Բերբերյանը

Բրազիլիայի հայկական առաջին եկեղեցում սբ. պատարագ մատուցեց առաջնորդ Տ. Նարեկ եպս. Բերբերյանը

Եկեղեցի Ipress 2021-05-17 17:13:00 948
image-16-05-21-08-25-6_xpoIL.jpeg

iPress.am- Հայերի մուտքը Բրազիլիա սկսվում է 1890-ական թթ. երկրորդ կեսին: Օսմանյան Թուրքիայի հայերի նկատմամբ թշնակական վերաբերմունքը ակտիվացնում է վերջիններիս արտահոսքը դեպի Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներ։1960 թվականի սկզբին Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Եգիպտոսից Բրազիլիա ժամանեցին հայերի մեծաթիվ խմբեր, որոնք շարունակեցին կենտրոնանալ Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրե, Օզասկո, Ֆորտալեզա քաղաքներում, ինչպես նաև հյուսիս-արևելյան և հարավային մի քանի նահանգների քաղաքներում ու բնակավայրերում։

Ասում են «Որտեղ հայ կա, այնտեղ էլ հայկական եկեղեցի պետք է լինի». Բրազիլիայի հայ համայնքում հայկական եկեղեցի ունենալը մեծագույն գաղափար էր, որը կյանքի կոչվեց 20-րդ դարում:1928 թվականին Օզասկո է այցելում  Բիթլիսից գաղթած Գեղամ Կարախանյան անունով մի երիտասարդ, տեսնելով,  որ Օզասկոյում բավականին մեծ թվով հայեր են բնակվում, սակայն ազգային կյանք գոյություն չունի, քայլեր ձեռնարկելու և գաղափարներ կազմելու  մեծ հույս է ծնվում իր մեջ: Այս աշխույժ երիտասարդը հետագայում լինում է Օզասկոյի հայ համայնքի կարևոր մարդկանցից մեկը՝ ուսուցչությամբ և տարբեր կազմակերպչական հարցերով զբաղվելով: Բրազիլիայում մինչ առաջին եկեղեցին կկառուցվեր դեռևս 1920-ականներից վաղուց իր հոգևոր ծառայությունն էր մատուցում Տ. Գաբրիել ավագ քահանա  Սամուելյանը, ով Թուրքիայից աքսորվելով դեպի Լիաբանան՝  եկել էր Բրազիլիա:

Բրազիլահայոց թեմում առաջին եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, Սան Պաուլոյին մերձակա Օզասկո քաղաքում:

Օզասկոյի հայկական եկեղեցին կառուցվում է ժողովրդի և բարերարների հանգանակությամբ: Մեծ ներդրում է ունենում գաղութի մեծահարուստներից Վահրամ Քեթենջյանի հանգանակությունը:

Օզասկոյի հայկական եկեղեցու կառուցման համար նախատեսված հողակտորը ձեռք բերելուց հետո, 1930թ. մայիսի 4-ին Տ. Գաբրիել ավագ քահանան Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակատարության համաձայն օրհնում է եկեղեցու հիմնաքարերը՝ ներկայությամբ մոտ 500 հայերի: Շինարարությունը ավարտին է հասցվում 1932 թվականին, տասը տարի անց՝ 1942 թվականի փետրվարի 18-ին՝ ձեռամբ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կատարվում է օծման հրաշափառ արարողությունը: Եկեղեցու կառուցման համար մեծ ներդրում ունեցած բարերար Վահրամ Քեթենջյանը իր բարի և համեստ բնավորության համաձայն չցանկացավ մասնակցել իրեն նվիրված մի շարք միջոցառումներին, բայց հայությունը իր շնորհակալությունը նրան հայտնեց՝ եկեղեցին անվանելով սբ. Հովհաննես Մկրտչի անունով՝. նրա հոր անունը նույնպես Հովհաննես էր:

Եկեղեցու ավարտումից հետո մինչև 1946 թվականը եկեղեցին ծառայել է նաև որպես դպրոց:

Нет описания.

1946 թվականին Օզասկոյում կառուցվում է հայկական առաջին դպրոցը՝ որտեղ պետք է իրենց առաջին կրթությունը ստանային շատ ու շատ հայ մանուկներ, դպրոցն ուներ 80 աշակերտ:

Բրազիլահայերի կյանքում մեծ դեր և նշանակություն ունի Օզասկոյի հայկական եկեղեցին, այն իր բազմաթիվ հրաշագործ զօրությամբ դարման է եղել շատերի ցավերին, Տիրոջից առաքված լուսավոր շնորհները սրբությամբ պահել ու պահպանել են հայությանը մի շարք դժվարություններից: Իր 89 տարիների գոյության ընթացքում հավատարիմ մնալով իր առաքելությանը նրա մեջ են մեկտեղվել և ծնվել հայությանը հուզող մի շարք կարևոր հարցեր:

Այս պահին Օզասկոյում իր 35 տարվա քահանայությունն է բերում Տ. Պողոս ավագ Քահանա Պարոնյանը, ով համեստաբար հովվում է իր հոտը և հավատարիմ է նրա առաքելությանը:

Բրազիլիայի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մայիս 16-ին առաջնորդական այց կատարեց Օզասկոյի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Առաջնորդ սրբազան հայրը իր հովվական ծառայության ընթացքում միշտ կարևորում է բրազիլահայերի կյանքում մեծ դեր ունեցող  առաջին հայկական եկեղեցու խորհուրդը: Այս անգամ սրբազանը պատարագ մատուցեց՝ Տիրոջից խնդրելով պահպանություն և պայծառություն Օզասկոյի հայկական համայնքին և հոգևոր սպասավորին:

 

-Սիրելի´ հավատացյալներ, այս եկեղեցու պատերը ծեփված են ձեր հայրերի և մայրերի աղոթքներով: Քրիստոնեության և հայապահպանության շարունակականության ճյուղերից մեկը նաև այս եկեղեցին է: Սիրեցե´ք և Տիրոջից խնդրեցե´ք կարևորագույնը ձեր և ձեր զավակների համար, սովորեցրեք նրանց երբեք չմոռանալ եկեղեցի եկող այս շնորհատու ճանապարհը: Դուք եք լուսավորում այս եկեղեցին, առանց ձեզ չկա գեթ մեկ իմաստ այս եկեղեցու գոյության: Մեր աղոթքն է, որպեսզի միշտ այսպես պայծառ և լուսավոր տեսնենք Օզասկոյի հայկական եկեղեցին, լուսավոր տեսնենք նաև ձեզ, սիրելի հավատացյալներ, դուք եք պահպանողը այն արժեքների՝ որոնք մշտամնա անհրաժեշտություն են օտար հողում հայրենիք ստեղծող յուրաքանչյուր անհատի համար: Մեր գոհունակության խոսքն ենք բերում նաև ձեր հոգևոր սպասավորին՝ Տ. Պոսոս ավագ քահանա Պարոնյանին, ով 35 տարիներ շարունակ խոնարհաբար իր արդյունավոր ծառայությունն է բերում իր հավատացյալներին: Հիշեցե´ք նրան ձեր աղոթքներում, աղոթեցե´ք Տեր Հայրի լուսավոր ծառայության հարատևության համար:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»