30-ամյա ծննդկան է մահացել, հարազատներին չեն հայտնել, թե ինչ են ներարկել․ պարզաբանում է տարածել նաև ԲԿ-ն

30-ամյա ծննդկան է մահացել, հարազատներին չեն հայտնել, թե ինչ են ներարկել․ պարզաբանում է տարածել նաև ԲԿ-ն

Իրադարձային Ipress 2021-02-02 19:23:00 3282
tg_khJjC.jpg

Այսօր՝ փետրվարի 2-ի վաղ առավոտյան, «Բեգլարյան» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Բելլա Արշակյանը, ով մահացած ծննդկանի՝ Նելլի Արշակյանի քույրն է։

«Հունվարի 31-ին տեղափոխվել է հիվանդանոց, ամսի 1-ին կեսարյան հատում են արել։ Բոլորս էլ իր հետ խոսել ենք, ես էլ եմ խոսել, ասաց շատ լավ եմ, նորմալ է ամեն ինչ, ոչ մի բողոք չունեմ։ Հետո, ժամը 3-4-ի կողմերը ցավեր է ունեցել, ներարկում են եկել արել։ Ժամը 4-ին ամուսնու հետ է խոսել, ասել է ներարկումից հետո վատացել եմ»,-նշեց նա։

Ծննդկանի քրոջ խոսքով՝ քույրը մահացել է լուսադեմին՝ ժամը 6-ին։ Մեզ ասել են ժամը 10-ի մոտակայքում։ «Մեզ ոչ մեկ չի ասում, թե ինչ են ներարկել։ Մենք ուզում ենք դա պարզել»,-ասաց քույրը։

Բելլա Արշակյանը նշեց, որ ոստիկանություն են դիմել, քանի որ դռները փակել են իրենց առաջ, ոչինչ չեն ասել, իսկ իրենք ուզել են խոսել գլխավոր բժշկի հետ, իմանալ, թե ինչ են ներարկել։ «Մեզ հաջողվեց միայն իմանալ վիրահատող բժշկի, հերթապահող քույրի ու անասթեզիոլոգի անունն իմանալ, բայց չկային, փախել էին»,-ասաց նա։

30-ամյա ծննդկանը հաշվառված է եղել Թիվ 8 պոլիկլինիկայում։ Նշենք նաև, որ փոքրիկի առողջական վիճակը լավ է, հարազատները տեսել են նորածնին։

Իրավաբան.net-ը կապ հաստատեց նաև բժշկական կենտրոնի հետ։ ԲԿ-ից հայտնեցին․ «Վաղը զանգեք, ձեր հարցերին կպատասխանեն։

Ավելի ուշ «Բեգլարյան» բժշկական կենտրոնը հայտարարությամբ հանդես եկավ, որը ներկայացնում ենք ստորև․

«01.02.2021թվականին 00 ժամ 30ր «Բեգլարյան» ԲԿ է ընդունվել Ն.Լ. Արշակյանը գանգատվելով պտղի ակտիվ խաղից և ցավերից որովայնի ստորին շրջանում: Հղին կլինիկայում հետազոտվել է, դրվել է նախնական ախտորոշում ՝

Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ

Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային հիպօքսիա
Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
Հաշվի առնելով ախտորոշում հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա,սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա:

01.02.2021թ 21ժամ 00ր կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում 190-200 զ/ր, սրտի զարկերը՝ պարզ և ռիթմիկ:

Դրվեց կլինիկական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ

Վարիկոզ հիվանդություն

Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա

Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով, շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր ՝ Գ.Ա. Բեգլարյանի հետ:

01.02.2021թ 22 ժամ 00ր սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում: Վիրահատությունը ընթացել է հարթ:Ծնվել է անհաս,իգական սեռի 3000,0գ քաշով,49 սմ հասակով նորածին,առկա էր պորտալարի փաթաթում պարանոցի շուրջ: Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Դրվել է հետվիրահատական ախտորոշում ՝

Ds: Հղիություն 35շբթ: ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Վաղաժամ ծննդաբերություն
Պորտալարի փաթաթում

02.02.2021 թ 05ժամ 30ր Ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ էին և 06 ժամ 15 ր արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին: Ուստի Շամշյանի հաղորդումը այն մասին, որ կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել չի համապատասխանում իրականությանը:

Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն, որի արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք:
«Բեգլարյան» ԲԿ-ի տնօրինությունը և ամբողջ բուժանձնակազմը ցավակցում և կիսում է հարազատների վիշտը»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել