Բարի գալուստ դժոխք. Արցախում սպանվել է «Ֆիրքաթ ալ-Համզայի» հրամանատարներից մեկը

Բարի գալուստ դժոխք. Արցախում սպանվել է «Ֆիրքաթ ալ-Համզայի» հրամանատարներից մեկը

Բանակ Ipress 2020-10-27 12:14:00 3027
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bari-galust-djoxq_MI9e1.jpg

Թուրքամետ «Ֆիրքաթ ալ-Համզա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր հրամանատարներից Ադել ալ-Շահիրի մահվան մասին:

Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում, իսկ վերջերս հաղորդվել էր, որ նա մեկնել է Ադրբեջան, որտեղ ոչնչացվել է հայկական հրետանու կողմից: Այս տեղեկությունը հաղորդել է Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին հաստատել էր, որ «Ֆիրքաթ ալ-Համզա» և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների վարձկանները կռվում են Լեռնային Ղարաբաղում:

Поделиться
Класс
Send