ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` երեկ տեղի ուեցած խոշոր ավտովթարից

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` երեկ տեղի ուեցած խոշոր ավտովթարից

Իրադարձային Ipress 2020-07-22 12:50:00 930
vtar-5_Is8Z-.jpg

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Skoda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։ «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes և Škoda մանկնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս եէի բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց էր ուղեկցել դասակի հրամանատար Ա․ Ստեփանյանը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայրում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Վարդան Վարդանյանն ու Սահակ Խաչատրյանը հորդորել էին քաղաքացիներին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ, իսկ մի քանի քաղաքիցների էլ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի հանձնարարականով՝ դիմակներ էին բաժանել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը