ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխի հատվածում հրազենային վնասվածք է ունեցել. Բացառիկ մանրամասներ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի մահվան դեպքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխի հատվածում հրազենային վնասվածք է ունեցել. Բացառիկ մանրամասներ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի մահվան դեպքից

Իրավունք Ipress 2021-01-22 16:54:00 3630
bako-sahakyani-axraniki-spanutyun__TGzv.jpg

2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրա ձեռքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է իրեն: Նշենք, որ վերջինս Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին քննվում է ինքնասպանության վարկածը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները քննություն են տանում բոլոր ուղղություններով: Կատարվածը հանելուկ է մահացածի հարազատների համար, քանի որ Արթուր Ապրեսյանը պարկեշտ անձնավորություն էր:

Մեզ հետ զրույցում Արթուր Ապրեսյանի հարազատներն ու ընկերները միայն դրական կարծիք հայտնեցին՝ նշելով, որ նա շատ ուժեղ մարդ էր ու չի ունեցել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին նրան հասցնել ինքնասպանության: «Կատարվածից ապշել ենք բոլորս ու չգիտենք ինչու, ոնց»,-նշեցին հարազատները: Արթուր Ապրեսյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա:

Նշենք, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը