ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` երեկ տեղի ունեած խոշոր ավտովթարից

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` երեկ տեղի ունեած խոշոր ավտովթարից

Իրադարձային Ipress 2020-07-28 10:55:00 14157
vtar-tesanyut_mYgYv.png

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցել Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչի հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել քաղաքացուն պատկանող շինության տարածքում՝ վնասելով նաև կայանված վիճակում գտնվող Նիվա մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են վարորդների և վիրավորների ինքնությունը. Mercedes-ը վարել է Մարտունի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Ավետիսյանը, Honda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Մամիկոն Կիրակոսյանը։

Վթարի հետևանքով Գ. Ավետիսյանի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 39-ամյա Մասիս Ավետիսյանը, 35-ամյա Գարիկ Մուրադյանը, 59-ամյա Քաջիկ Ավետիսյանը և Mercedes-ի վարորդ Մ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել էր կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ էին ստացել, որոնցից մեկը տեղափոխվել էր «Սևան», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։ Օպերատիվ էին գործել նաև Սևանի և Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը