ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը

Իրադարձային Ipress 2021-02-27 01:09:00 54984
ogbergakan-vtar_Vn8g8.png

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում  «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։ Տեսանյությում ակնհայտ երևում է, որ վարորդը ոչ միայն դժոխային արագությամբ է վարում մեքենան, այլև կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Նախ՝ կարմիր լույսի առկայությամբ, ապա չթույլատրված հատվածով անցնում է ճանապարհը, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:   Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:  

Դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ժամանել են նաև Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ։

Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը