Այդ 62 գերիները ինձ համար ոչնչություն են․ Մովսես Հակոբյան

Այդ 62 գերիները ինձ համար ոչնչություն են․ Մովսես Հակոբյան

Բանակ Ipress 2021-12-11 00:02:00 1797
mosi-62-geri_4hfSq.png

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի համար գերեվարված 62 զինծառայողները ոչնչություններ են։ Այդ մասին գեներալ-գնդապետ Հակոբյանը ասաց Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ հանգամանքներում ադրբեջանցի 4 զինվորները կարող էին գերեվարել 62 հայ զինվորներին, որոնք զինված են եղել․ «Դժվար է այդ հարցին պատասխանել, բոլոր դեպքերում, ինչ էլ ուզում է լինի՝ այդ 62 հոգին ինձ համար ոչնչություն են, որ հանձնվել են 4 հոգու»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքները․

«Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։ Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։ Ի փարատումն այդ կասկածների՝ ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։ Գնահատականները Ձեզ եմ թողնում»,- գրել էր փաստաբանը: Մովսես Հակոբյանին հարցրել են՝ փաստորեն, համամի՞տ է Ալեն Սիմոնյանի այն մտքի հետ, որ այդ զինվորները այլևս գոյություն չունեն․

«Նրանք գոյություն ունեն որպես մարդ, ուրիշ ոչ մի բան»,- պատասխանեց ԶՈՒ ԳՇ նախկին պետը։

Իսկ հարցին, թե պետությունը պե՞տք է ջանքեր գործադրի այդպիսի գերիների վերադարձի համար, Հակոբյանը պատասխանեց․

«Պարտադիր պետք է վերադարձնի և շատ խիստ դատի, բայց վերադարձնելը պարտադիր է։ Անկախ ամեն ինչից՝ քո երկրի ամենամեծ տականքն էլ քո թշնամու ձեռքում չպիտի մնա»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը