Ողբերգական վրաերթ. հետիոտնը մահացել է

Ողբերգական վրաերթ. հետիոտնը մահացել է

Իրադարձային Ipress 2020-11-30 20:53:00 1416
ng_ZrSVx.jpg

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Գայի պողոտա և Բաղյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mini Cooper մակնիշի 07 AN 070 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 81 AQ 111 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mini Cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկել 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դին ճանապարհից տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել են տարածքը

Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը