Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ուղևորուհին. մանրամասներ

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ուղևորուհին. մանրամասներ

Իրավունք Ipress 2021-06-25 20:52:00 465
mlpm_Edt9F.jpg

iPress.am- Երեկ՝ հունիսի 24-ին,  «Գյումրի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է  59-ամյա Հասմիկ Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 18-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց  էին տեափոխվել նաև ևս 5 հոգի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Աղբյուրը, հունիսի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ պարզվում է՝ որ ավտոմեքենայի,  Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ էին գործել բժիշկների հերթապահ խմբերն  ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարները։ 

Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը