Ողբերգական ավտովթար, վիրավորը մահացել է հիվանդանոցում

Ողբերգական ավտովթար, վիրավորը մահացել է հիվանդանոցում

Իրադարձային Ipress 2021-01-30 21:25:00 2964
bss_nTY8O.jpg

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում, բախվել են Mercedes G-500 մակնիշի 06 DD 006 համարանիշի և ՎԱԶ-2102 մակնիշի 35 FV 550 համարանիշի ավտոմեքենաները:

Vթարի հետևանքով 1 հոգի, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է  Shamshyan .com-ը:

Բախման հետևանքով 02-ը առջևի մասից կիսվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Մինչ հիվանդանոցում հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզում էր վիրավորի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը մահացել է:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes-ը Արմավիրից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ 02-ը գազալցակայանից դուրս է եկել, փորձել է անցնել չթույլատրելի հատվածը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»: Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ստուգում են:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը