Ավազակային հարձակում

Ավազակային հարձակում

Իրադարձային Ipress 2020-11-22 14:02:00 1428
fi_b6HmT.jpg

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 23:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Է. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ եղբոր՝ 50-ամյա Հ. Գ.-ի հետ վերադարձել է տուն, որտեղ 73-ամյա մայրը հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել, քաշքշել ու գցել գետնին, ապա հարվածներ են հասցրել ու կպչուն ժապավենով կապել են մորը, այդ պահին տանը գտնվող 25-ամյա Ա. Վ.-ին և 27-ամյա Ա. Գ.-ին:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված ստահակները տունը տակնուվրա են արել, այնուհետև ննջասենյակից հափշտակել գումար ( ԱՄՆ դոլար), ինչպես նաև տուժածներից մեկի բջջային հեռախոսը և դիմել են փախուստի:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է նաև հափշտակված գումարի չափը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը