Այս շաբաթ առաջին անգամ ծնողներ դարձան դերասան Էդգար Իգիթյանը եւ նրա կինը՝ Լուսինե Չոբանյանը։ Զույգը որդի է ունեցել, որին ծնողները Լեո են անվանակոչել։ Հայտնելով ուրախ լուրը՝ դերասանը սոցցանցային իր էջում գրել է․«Շնորհակալ եմ քեզ, որ եկար իմ կյանք»։
Հայտնի է դարձել, թե ինչպես են անվանակոչել նախորդ շաբաթ երկրորդ անգամ ծնողներ դարձած Հռիփսիմեն և Մարտինն իրենց կրտսեր որդուն: Փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ, սակայն չեն բացահայտել, թե դա ում պատվին է:
Հավելենք, որ Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանը այս օրերին ԱՄՆ-ում են, մեկնել էին, որպեսզի իրենց երկրորդ բալիկն ԱՄՆ-ում ծնվի: Այս հնարքին դիմում են հայկական շոու բիզնեսի շատ արտիստներ:
Այդպես, կարծես, զույգերն ապահավոգրում են երեխայի հրաշալի ապագան: Մարտինը և Հռփսիմեն նաև baby shower էին կազմակերպել դեռ չծնված որդու համար, վերջին շրջանում էլ նրանց միացել էր ավագ որդին՝ Լեոն:
Հղի Սոֆյա Պողոսյանն էլ շարունակում է նոր լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել էր, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը հղի է: Մենք կապ էինք հաստատել Սոֆյայի հետ, սակայն նա նշել էր, որ իր էջում մեկնաբանություն կտա:
Մենք հրապարակել էինք հավաստի տեղեկությունը, իսկ Սոֆյան էլ երկար սպասեցնել չէր տվել. դերասանուհին հղի կարգավիճակում առաջին լուսանկարն էր հրապարակել հունիսի 1-ին:
Աստղային բեյբի-բումը շարունակվում է: Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը և նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, ներկայումս Փարիզում են: Անիտան այնտեղ արված լուսանկար է հրապարակել, որից հետո համացանցում սկսվել են քննարկումներ, որ նա հղի է:
Լուսանկարում նկատելի է Անիտայի կլորացած փորիկը:
Այս շաբաթ իր որդուն առաջին անգամ գրեթե գաղտնազերծեց դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Շուշաննան և նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, որդի էին ունեցել: Փոքրիկ Միկան ծնվել է ԱՄՆ-ում: Դերասանուհին երբեք չի ներկայացնում որդուն՝ քողարկելով նրա դեմքը:
Հավելենք, որ Շուշաննան ներկայումս չի նկարահանվում, ավելին՝ հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ իր ամուսինը տարատեսակ աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ ոչ մասնագիտական, որպեսզի իրենք ոչնչի կարիք չունենան:
Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում ապրող էլ մեկ այլ հանրային դեմք՝ Լիլուն, ներկայացրեց, թե ինչպես է շնորհավորել սկեսուրին: Լիլուն նաև ցույց է տվել, որ ինքն ու ամուսինը սկեսուրին նվիրել են «Գուչի» ապրանքանիշից դրամապանակ: Դրամապանակի արժեքը մոտ 1000 դոլար է։ Առհասարակ, Լիլուն հաճախ է ամուսնու ծնողներին հրապարակավ սեր խոստովանում:
Շաբաթն աչքի է ընկել նաև աստղային նշանադրությունների լուրերով: Հայտնի է դարձել, որ դերասաններ դերասաններ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադարվել են, նրանց սիրավեպի մասին վաղուց էին շշուկներ պտտվում: «Եթե նկատել եք, ես և Միկան չենք խոսում մեր անձնականի մասին, չենք սիրում հանրայնացնել անձնականը»,-այդպես է Մարիամն արձագանքել այդ խոսակցությանը:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ օրերս Անատի Սաքանյանն իր հրապարակումներում կրում էր մատանի, որից կարելի է ենթադրել, որ Անատիի կյանքում անձնական փոփոխություն է տեղի ունեցել և նա նշանադրվել է: Հավելենք, որ Անատին նախկինում ամուսնացած է եղել, սակայն ամուսնությունը կարճ է տևել: Նրա նախկին ամուսինը՝ Էդգարը, Մոսկվայից էր, ում հետ ամուսնությունից հետո տեղափոխվել էր Մոսկվա:
«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել էր Անատին՝ հավելելով, որ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:
Այս շաբաթ Starnews-ը բացահայտել է, թե ինչով է ներկայումս զբաղվում լրագրող Անի Քոչարի նախկին ամուսինը՝ Արման Մուշեղյանը: Գաղտնիք չէ, որ Անին և Արմանը բավական ծանր բաժանում են ունեցել, մասնավոր զրույցներում Անին հաճախ է նշում, որ մինչ օրս բարդ հարաբարություններ ունի Արմանի հետ: Հայտնի է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող Արմանը, ով նույնպես հաղթահարել էր քաղցկեղը, շարունակում է Գերմանիայում ապրել: Նա չի ամուսնացել, նախորդ տարի յութուբյան հարցազրույցներից մեկում նշել է, որ ստացել է կացության իրավունք: Իսկ այն մեղադրանքին, որի համաձայն՝ ինքը բացակայում է իր և Անիի որդու կյանքից, Արմանն ասել է, որ որդու հետ պարբերաբար շփվում է, ավելին՝ որդին հաճախ է լինում իր մոտ, այցելում է հանգստյան օրերին, իսկ երբ Անին դեռ հիվանդանոցում էր, այդ շրջանում երեխան նույնպես հոր հետ էր: Արմանը վստահեցնում է, որ երբևէ չի բացակայել որդու կյանքից:
Դե էլ ինչ աստղային շաբաթ առանց աստղային ընտանիքների բացահայտման: Այս անգամ ներկայացրել ենք հաղորդավարուհի Զառա Արամյանի որդուն, ում նկարը նա երբեք չէր հրապարակում, ինչպես նաև Զարուհի Բաբայանի եղբորը՝ բացահայտելով վերջինիս հետ կատարված ողբերգությունը:
Ինչպես նաև ներկայացրինք այն հանրային դեմքերին, ովքեր տևական ժամանակ եղել են բանտում:
Այս շաբաթ աչքի ընկան նաև Սիրուշոն և Գոհար Ավետիսյանը: Սիրուշոն Ինստագրամի իր էջում հումորային տեսանյութ էր հրապարակել, որում ներառված են հատվածներ Լևոնի տարբեր հարցազրույցներից։ Տեսանյութի կից գրված էր․ «Երբ ինչ–որ մեկը բացասական բան է ասում Լևոնի մասին»։
Ուշագրավն այն է, որ տեսանյութին Սիրուշոն կցել է իր լուսանկարը հրացանով՝ գրելով. «Ինձ ասեք»։
Գոհար Ավետիսյանն էլ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Դիմահարդարը Հայաստան է ժամանել ընտանիքի՝ ծնողների ու ամուսնու հետ: Ի դեպ, իր story-ներից մեկում Գոհարը նշել է, որ ամուսինը՝ Սերգեյը, առաջին անգամ է Երևանում:
