Աստղագուշակ մայիսի 15-ի համար

Աստղագուշակ մայիսի 15-ի համար

Life Ipress 2020-05-14 21:49:00 3327
dh_uFLBl.jpg

Խոյ. Այսօր դուք շատ պատվախնդիր եք և ամենևին չեք ցանկանում բավարարվել քչով: Ձեր վաստակի ճանաչումը, թեկուզև ոչ շատ անկեղծ` ահա թե ինչի կարիքը դուք ունեք: Երբ ձեզ գովաբանում են, դուք կարծես «ծաղկում եք», իսկ առանց դրա` ակնհայտորեն «թոշնում»: Սակայն ձեզ միշտ չէ, որ հաջողվում է տարբերել անկեղծ հիացմունքը անթաքույց շողոքորթությունից: Միգուցե, նաև դրանով կարող են պայմանավորված լինել հնարավոր ֆինանսական կորուստները:



Ձգտելով բարելավել ոչ միայն ձեր կյանքը, այլև` ուրիշներինը, դուք երբեմն ձեզ անվայելուչ բաներ եք թույլ տալիս և խիստ վրդովվում եք, երբ դրա մասին հիշեցնում են:

Ցուլ. Այսօր հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. օրը չափազանց հակասական է, և ձեզ տանջում են կասկածներն ու անհասկանալի տագնապները: Դուք չափից ավելի շատ եք հույսը դնում ուրիշների վրա, անում եք ամեն ինչ, որ խուսափեք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Չի բացառված, որ <փախչեք> իրականությունից դեպի ձեր երազանքները` փոխանակ փորձեք փոխել իրավիճակը:

Ձեզ կփրկի մտերիմ մարդկանց հետ շփումները, իսկ նրանց աջակցությունն անգնահատելի կլինի: Հենց որ զգաք, որ անվտանգության մեջ եք, շատ հարցերի պատասխանները ձեր գլխում իրենք իրենց կծնվեն:

Երկվորյակներ. Հույսը դրեք ընկերների վրա. այսօր նրանք պատրաստ են ձեզ օգնել: Ինքնուրույն աշխատանքը դժվար թե ձեզ ցանկալի արդյունքների բերի: Հիշեք, որ <ընկերականով> կարելի է անել այն ամենն, ինչը հնարավոր չէ անել փողով: Օրը հարմար է ժամանակակից տեխնիկայով, բարդ գործիքների հետ աշխատելու համար:

Այսօր դուք հակված եք եսասիրական դրսևորումների, ընդ որում` ձեզ հաջողվում է ձեր շուրջը հավաքել մարդկանց, որոնք մտահոգված են միայն ձեր բարօրությամբ: Դուք ձեզ դրսևորում եք որպես գերազանց ղեկավար, ցուցաբերում անզուգական լիդերական որակներ:

Խեցգետին. Օրը դասավորվում է բավական հաջող: Դուք օգտվում եք ուրիշի փորձից, վերլուծում այլոց սխալները և խուսափում սեփականից: Միակ բանը, որը կարող է ձեզ վնասել, դա ձեր լեզուն է` դուք չափից ավելի ավելորդ բաներ եք խոսում, ընդ որում` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանրապես, ավելի լավ կլիներ շչփվել:

Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, և որքան ավելի բարդ է ուսումնասիրվող ճյուղը, այնքան ավելի հաջողությամբ եք հաղթահարում դրա նրբությունները: Հաջող են ընթանում նաև պրոֆեսիոնալ բանավեճերը, դուք ոչ միայն ուղղակի լսում եք, այլև` հետևություններ եք անում ձեր զրուցակիցների ասածներից:

Առյուծ. Այսօր դուք սուր զգացումների, կրքերի և ռոմանտիկայի կարիք ունեք և պատահական չէ, որ դառնում եք բազմաթիվ արկածների մասնակիցը: Պատահական սիրախաղը ձեզ կարող է իրական սեր թվալ, և դուք դեռ երկար ժամանակ չեք բաժանվի այդ մոլորությունից: Դրա հետ մեկտեղ, դուք հեշտությամբ եք ընկնում շրջապատի ազդեցության տակ, լրջորեն կարող եք հրապուրվել այնպիսի մեկով, ում մասին ուղղակի ինչ-որ լավ բան եք լսել:

Օրը օգտական կլինի անցկացնել մտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների շրջապատում: Պահանջվածության զգացումն այսօր ձեզ համար կարևոր է:

Կույս. Դուք չեք խուսափում դժվարություններից և դա շատ տեղին է, քանի որ այսօր դրանք անպայման կծագեն: Ձեր հնարամտությունը օգնում է դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որ անբարյացկամների բերանները զարմանքից բաց է մնում: Հարկ է նշել, որ այսօր ձեր անզուգական ունակությունները դուք կիրառում եք միայն առաքինի նպատակներով, իսկ շրջապատը չի կարող դա չնկատել:

Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու, վիճած ազգականներին հաշտեցնելու համար: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելը հաջողությամբ կպսակվի միայն այն ժամանակ, եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Կշեռք. Ընդհանուր առմամբ, հաջող օր է, սակայն մանր թյուրիմածությունները չեն բացառվում: Ձգտեք բոլոր ծագող խնդիրները լուծել որքան հնարավոր է արագ` առանց հետաձգելու: Ձեզ դուր է գալիս համախոհներով շրջապատված լինելը, նրանց խրախուսանքն ու աջակցությունը ստանալը, սակայն ինքնուրույն քայլերը ավելի արդյունավետ են ստացվում, քան համատեղ գործողությունները:

Անձնական հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, մտերիմ մարդկանց հետ շփումները ուրախացնում են: Հնարավոր են հեռավոր ազգականների այցելություններ, հանդիպումը հաճելի պահեր կպարգևի:

Կարիճ. Բարենապաստ օր է գործնական շփումների համար, դուք հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Կարելի է հմայել գործընկերներին` ձեզ համար համագործակցության առավել ձեռնտու պայմանների հասնելու նպատակով: Ձեր ընդունած որոշումները օրիգինալ են, իսկ գործողությունները կարող են շատերին ճչացող և արտառոց թվալ, սակայն ոչ ոք դրա համար ձեզ չի քննադատի:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք կզարգանան շատ արագ: Մտերիմ մարդկանց կարող են կասկածելի թվալ ձեր չափից ավելի անկեղծ խոստովանությունները:

Աղեղնավոր. Դուք այսօր ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում առանց խանդավառության, այդ իսկ պատճառով էլ հաջողությունները բավական համեստ են: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունն են միայն ձեզ հնարավորություն տալիս խուսափել շրջապատի հետ խնդիրներ ունենալուց, անգամ` եթե դուք նրանց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն եք: Բացառված չէ, որ դուք հակված լինեք հրաժարվել գայթակղիչ գործնական առաջարկներից, միայն ձեր ծուլության պատճառով:

Ձեր նպատակներն ու գերակայությունները փոխվում են, այդ մետամորֆոզները միշտ չէ, որ հասկանալի են շրջապատին, և բազմաթիվ հարցականներ են ծագում:

Այծեղջյուր. Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, դուք հիանալի տրամադրություն ունեք, չեք կորցնում ձեր լավատեսությունը` ինչ էլ որ տեղի ունենա:  Ձեզ հետ  հաճելի է գործ բռնելը, դրա համար էլ հեշտությամբ եք գտնում նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ:

Այսօր կարելի է մի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել աշխարհիկ միջոցառմանը, հիանալի հանգստանալ ընկերների միջավայրում: Իսկ ահա եթե մնաք տանը` հաստատ կձանձրանաք, քանի որ դուք միայն իրավիճակի փոփոխման կարիք ունեք: Չչարաշահեք ալկոհոլը` այսօր այն ձեզ համար հատկապես վտանգավոր է:

Ջրհոս. Պրոֆեսիոնալ առումով բեղմնավոր օր է: Ձեզ հաջողվում է կարգավորել ֆինանսական գործերը, հարթել ունեցվածքին վերաբերող վիճելի հարցերը: Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, դուք պահպանում եք սառնասրտություն և ողջախոհություն` անգամ, եթե շուրջ բոլորը խառնաշփոթ է: Ցանկացած գործի դուք չափազանց լուրջ եք վերաբերում, ինչը հաջողության գրավական է դառնում:

Դուք հաճախ եք չափից ավելի համառ ու անկոտրում լինում. աշխատավայրում դա խիստ տեղին է, իսկ ահա մտերիմների հետ հարաբերությւոնների վրա դա լավագույն ձևով չի անդրադառնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքում:

Ձկներ. Այսօր բավական բարդ են ընթանում մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք չեք համարձակվում պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ մտահոգում և անհանգստացնում է, լռում եք` երբ պետք է բարձրաձայնել ձեր ցանկությունների մասին: Վեճերից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն փոխադարձ դժգոհությունից, թաքնված վիրավորանքներից` դժվար թե:

Փոխարենը դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Ցանկացած, անգամ` ամենաբարդ խնդիրները դուք կլուծեք մյուսներից շատ ավելի արագ և արդյունավետ, դրա հետ մեկտեղ էլ` սիրով ձեր վրա կվերցնեք պատասխանատվության մեծ բեռ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն