Աստղագուշակ մայիսի 12-ի համար

Աստղագուշակ մայիսի 12-ի համար

Life Ipress 2020-05-11 21:50:00 3102
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hhhr_Cnt5w.jpg

Խոյ. Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած որ այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:



Ցուլ. Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն այնքան էլ շատ դրական էմոցիաներ չեն պարգևի, որքան դուք սպասում էիք: Աշխատեք չենթարկվել սադրանքների` ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից:

Երկվորյակներ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինեք` այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Խեցգետին. Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Դեռ դրա առաջին կեսին դուք կզգաք ուժերի ներհոսք, և դա միայն սկիզբը կլինի: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն` պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:

Առյուծ. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները` երևի պետք կլինի, որ դուք ինքներդ գործի անցնեք և վերափոխեք իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և  ինչպես հանգստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել: Որոշ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Կույս. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Կշեռք. Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Կարիճ. Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք ի վիճակի եք ուժեղ զգացմունքների:

Աղեղնավոր. Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն և հրաժարվեք կասկածելի ձեռնարկումների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վր

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը` նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք նախաձեռնել դժվար խոսակցություն` իրավիճակը հասկանալու համար: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Այծեղջյուր. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից` հենց’ նրանց անմիջականությունը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Ջրհոս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները:

Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է:

Ձկներ. Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով, և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսելուն:

Поделиться
Класс
Send
banak_d1bVc.jpg

Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին․ Մանրամասներ

moskva-erewan_xcxM4.jpg

Մոսկվա-Երևան մեկ տոմսի արժեքը դարձավ 15 հազար դոլար

ararat-caturyan_IH4vg.jpg

Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս. Լուսանկար

izevsk-ahabekcutyun_IRSbh.jpg

Բացառիկ կադրեր Իժևսկի ահաբեկչությունից․ Զոհերից 11-ը երեխա են․ Ահաբեկիչը սպանվել է

seda_Q8Ac2.jpg

Գնդապետ Աիդա Սերոբյանը բացառիկ մանրամասներ է պատմում պատերազմից. Տեսանյութ

tiktoker-sauna-mkrtutyun_4TqrJ.jpg

Սաունայում «տռուսիկով մկրտվող» աղանդավոր տիկտոկերի հետ «մկրտվում» էր նաև նրա կինը․ Տեսանյութ

jur-ci-lini_rgeI-.jpg

Տեղեկացեք՝ 24 ժամ ջուր չի լինի

zinvor_yoD_B.jpg

Սպանված հայ զինվորի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում

sahman_pLmBA.jpg

Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ-ն մանրամասնում է

dolar_eESPj.jpg

Դոլարն արժեզրկվեց, ռուբլին ավելի է թանկանում․ ԿԲ նոր փոխարժեքներ

7eda62fe-07b2-4274-b958-82e6469f9719_og9n6.jpeg

Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է

370ea347-9e58-4acd-9ba5-c548e8395540_XFU25.jpeg

Ռուսաստանից հազարավոր տղամարդիկ են գալիս Հայաստան. Տեսանյութ

Բանակ 269865

Նրան չեն բռնաբարել․ Իրականում ինչպես է զոհվել Անուշ Ապետյանը. մանրամասնում է ականատես ծառայակիցը

Բանակ 182190

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար, 3 անչափահասի մայր Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

Իրադարձային 106530

Ինչպես է փլվում «Սուրմալու»-ի հսկա պատը․ ԲԱՑԱՌԻԿ կադրեր

Հասարակական 98799

Արարատի մարզպետարանը՝ Երասխի բնակավայրերի տարհանման մասին

Իրավունք 89760

Առնվազն 3 կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել. Նոր տեսանյութեր է հավաքագրվել

Իրադարձային 68019

Ողբերգական դեպք՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում. հայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարան

Հասարակական 60297

Պատրաստվեք՝ 22 ժամ ջուր չի լինելու. Հասցեներ

Հասարակական 56181

Ինչ իրավիճակ է այս պահին Չինարիում և Նոյեմբերյանում․ Մանրամասներ

Հասարակական 56169

Պատրաստվեք՝ 10 ժամ ջուր չի լինի

Բանակ 54714

Ինչ իրավիճակ է այս պահին Սահմանին․ Պն-ն մանրամասնում է

Բանակ 302124

Տեսանյութ․ Յաշմա ջոկատն առնվազն 8 հայ զինվոր է գերեվարել․ Երևում են նրանց դեմքերը․ Կիվիրյան

Իրավունք 269868

Տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը

Բանակ 269865

Նրան չեն բռնաբարել․ Իրականում ինչպես է զոհվել Անուշ Ապետյանը. մանրամասնում է ականատես ծառայակիցը

Բանակ 222615

Թշնամին սպանել և երեկ Հայաստանին է փոխանցել տեսանյութից հայտնի գերի Դավիթ Գիշյանի մարմինը․ Մանրամասներ

Բանակ 182190

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար, 3 անչափահասի մայր Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

Բանակ 155115

Ուսից վիրավոր իմ տղան գերի է ընկեր Սյունիքում. Բարսեղ Գիշյանը տեսանյութ է հրապարակել

Հասարակական 152904

Բնակչության զգալի մասը հիվանդ է. Դավիթ Գրիգորյան

Բանակ 129501

Ջերմուկը կրկին գնդակոծության տակ է․ Լուրեր առաջնագծից․ Տեսանյութ

Իրադարձային 126492

Սյունիքի գյուղերից մեկում հայկական համազգեստով կասկածելի մարդիկ են նկատվել․ Մանրամասներ

Հասարակական 114282

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում․ ինչ են պատմում հարազատները