Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար

Life Ipress 2020-05-21 21:54:00
y_A78ob.jpg
Поделиться
Класс

Խոյ: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի:Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների,  երկար ճանապարհորդությունների կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա:

Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Երկվորյակներ: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ,սակայն վստահ  քայլերով  նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար:

Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից:Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Խեցգետին:  Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի:

Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե ՝աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Առյուծ: Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար:

Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև  ժամադրության հրավեր ստանալ:

Կշեռք: Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա:

Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ: Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով:Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք, և անկասկած հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում:

Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ,և, ամենայն հավանականության, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Աղեղնավոր: Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է ստիպված լինեք վերանայել ձեր մտահաղացումները

Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Այծեղջյուր: Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին , գնահատում եք  իրավիճակն՝ առանց  վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի է մի շարք սխալների, որոնք սակայն չեք ընդունի և կշարունակեք  պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը:

Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն:

Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, թյուրիմացություններ, դրանք կարող են բացասաբար ազդել ընտանեկան կամ սիրային հարաբերությունների վրա: Ջրհոսների տրամադրությունը կվատանա:

Ձկներ: Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք  ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի:

Ոչ միայն լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց: Հրաշալի օր է ընտանեկան տոների, հավաքույթների կազմակերպման, հյուրընկալության համար: Անգամ եթե գործերը շատ լինեն, միևնույն է՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Поделиться
Класс
yerevan-vrastan_H50K1.jpg

Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով

ggggi_NqUet.jpg

Ահազանգ.Սևանա լճի ափին գտել են երկու ձկնորսական ցանց՝ լի կիսանեխած ձկներով.ՖՈՏՈ

bbbk_4RtKE.jpg

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականությունը

sssh_XPQ8v.jpg

Օդի ջերմաստիճանը կբարձրանա.եղանակը ՀՀ-ում

sso_k_Y7w.jpg

Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ մեղադրի անպատասխանատվության մեջ․ դուք եք մեղավոր, որ ձեզ այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում

hl_sHKeZ.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 27-ի համար

pg_t8w6S.jpg

Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ

ao_BgDof.jpg

Ահա թե ինչ պետք է դուք բացատրեք ձեր երեխաներին, եթե նրանք վատ օր են ունեցել

yqw_PX2V4.jpg

Կորոնավիրուսով վարակված հիվանդ և ինքնամեկուսացված աշխատակիցներ կան ԱԻՆ-ում

pk_f0qeD.png

Վարակի հետ երկար ենք ապրելու.Արսեն Թորոսյան

ooop_CEbzt.jpg

Մի քանի ժամ լույս չի լինի

vir_O0lkb.jpg

Երևան-Մոսկվա և Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը

uuuu_yZk9B.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարանտինային ռեժմներ կկիրառվեն․ խստացումներ կլինեն․ Ավինյան

vvvat_zTdlj.jpg

Պարետի որոշումը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

gggg_XZfWh.jpg

Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան

bbbbe_nMt3Z.jpg

Մանրամասներ.Իմ երեխան մինչև ծննդաբերությունից 5 րոպե առաջ խնդիր չի ունեցել․ մահացած նորածնի հայր

mkk_Y5qUi.jpg

Տխուր փաստ է, որ կորոնավիրուս ունեցող պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի. Ալինա Նիկողոսյան.Տեսանյութ

vtar-mah_amHrm.jpg

Ողբերգական ավտովթար. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈ

georgia-torosyan_zB_YF.jpg

Վրաստանը պաշտոնապես հայտարարեց. պատասխան կպահանջեն Արսեն Թորոսյանից

surenyan-exanak_kexXO.jpg

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել

dimak_ZSEAs.png

Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

erexan-mahacel-e_6YUUz.jpg

Ողբերգական դեպք. «Սուրբ Աստվածամայր» բկ-ում 5-ամյա երեխա է մահացել

mah_4bF6H.jpg

Դաժան սպանություն Կոտայքում. Եկեղեցու մուտքի մոտ տղամարդու դին գտել են

5379705_JbjAR.jpg

4 մահ, 289 նոր դեպք, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

vkvvkv_7HtHK.png

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց.Տեսանյութ

Հասարակական 5777

«ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էս տանն ապրած մարդը գյուղացուն կոչ ա անում կոկիկ լինել».ՖՈՏՈ

Հասարակական 5232

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց.Տեսանյութ

Հասարակական 4863

«Գիշերվա 1-ին ոստիկաններն եկան ասացին`վարչապետի հրամանն է` ուզեք- չուզեք պիտի տանենք» . Արտուշ պապիկը բողոքում է.Տեսանյութ

Քաղաքական 4465

«Վրացիները տռաս են հանել Թորոսյանին՝ երեկվա անպատասխանատու հայտարարություններից հետո»

Իրադարձային 4225

67-ամյա տղամարդու գլուխը մնացել է աղբատար ավտոմեքենայի դետալի տակ ու կտրվել

Իրադարձային 4039

Կորոնավիրուսից 9-ամյա երեխա է մահացել

Իրադարձային 3998

Ոստիկանները բերման ենթարկեցին դերասան Սարգիս Գրիգորյանին

Հասարակական 3408

«Ահա թե ովքեր են «Պապիկը» ֆիլմի ռեժիսորները

Միջազգային 2937

Ողբերգական դեպք․ մահացել է սերիալների աստղի 15-ամյա որդին

Բանակ 2857

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ սկսվեց կատակից. մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Հասարակական 24858

Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում հրաժեշտ են տվել ողբերգական դեպքից մահացածներին

Հասարակական 19760

«Ամուսիններով խմել են ու մտել ուղիղ եթեր».Սամսոնյան

Իրադարձային 16074

Լուսանկարներ՝ դեպքի վայրից, որտեղ հայրն 9-րդ հարկից ցած էր նետել երեխաներին և ինքն էլ նետվել

Իրադարձային 15691

Լավ լուր. Արտուշ պապիկի տունը վերանորոգվեց. տեսեք ինչ տեսք ունի (Video)

Իրադարձային 14620

Գավառում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների նոր կադրերը՝ առանց մոնտաժման. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 13034

Արտակարգ դրությունը կերկարաձգվի եւս մեկ ամսով. մոլերը կբացվեն, բայց տրանսպորտը չի գործի

Իրադարձային 12573

Երևանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 և 5 տարեկան

Իրադարձային 11141

Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա.Լուսանկար

Իրադարձային 10308

Թալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլար

Միջազգային 10032

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքին