Աստղագուշակ մայիսի 20-ի համար

Աստղագուշակ մայիսի 20-ի համար

Life Ipress 2020-05-19 21:45:00 3279
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bbbe_sfiKg.jpg

Խոյ. Օրը հագեցած է իրադարձություններով, սկզբում դրանց կտրուկ փոփոխությունները ձեզ կուրախացնեն, իսկ հետո կսկսեն հոգնեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զբաղվել իրենց համար բոլորովին անհետաքրքիր գործերով, իսկ առավել անհաջողակներին սպասում են շփումներ չափազանց տհաճ անձանց հետ: Սակայն ցանկացած դեպքում անօգուտ չեն լինի ոչ մեկը, ոչ` մյուսը, ուղղակի դուք պիտի պատրաստ լինեք այն բանին, որ թափած ջանքերի համար պարգևը կստանաք ոչ միանգամից: Նշանի կին ներկայացուցիչները կարող են ակնկալել նվերներ սիրելի մարդուց:



ՑուլԱյսօր դուք ձեռնամուխ կլինեք կարևոր և հետաքրքիր գործի և գերազանց կկատարեք այն, եթե զուր տեղը չվատնեք ժամանակը: Ձեր աչքի առաջ ունեցեք հաջողության հասնելու ցանկացած հնարավորությունը` այսօր նպատակին ձեզ կհասցնեն այն ճանապարհները, որոնք ուրիշներին ռիսկային, չափից ավելի օրիգինալ, կամ անսահման բարդ են թվում:

Դուք նոր ծանոթների վրա ոչ միանշանակ տպավորություն եք գործում, նրանց դուր է գալիս ձեր անմիջականությունն ու լավատեսությունը, իսկ ձեզ բնորոշ թեթևամտությունը այսօր նրանց մոտ անվստահություն է առաջացնում: Փոխարենը մտերիմները ուրախ են ձեզ լավ տրամադրությամբ տեսնել և ամեն ինչ կանեն այն չփչացնելու համար:

Երկվորյակներ. Բեղմնավոր օր է, որը ձեզ թույլ է տալիս ակնկալել լուրջ հաջողություններ պրոֆեսիոնալ ոլորտում: Դուք լուծում եք ամենաբազմազան խնդիրներ, ընդ որում, դա անում եք ոչ միայն ճիշտ, այլև` արագ, իսկ ձեր մրցակիցները անգամ երազում նման բան չէին կարող տեսնել: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ստորագրել: Առավել համառները կարող են ակնկալել կարիերայի աճ, սակայն պետք է պատրաստ լինեն այն բանին, որ նոր պաշտոնի հետ ստանալու եք նաև նոր պարտավորությունների մի շոշափելի ծավալ: Երեկոն ավելի լավ է տնից դուրս անցկացնել` վստահ եղեք, որ դուք հիանալի ժամանց կունենաք:

Խեցգետին. Օրվա առաջին կեսը հաճելի տպավորություններ է թողնում: Դուք հեշտությամբ եք հաղթանակներ տոնում, այդ թվում և` բավական ազդեցիկ հակառակորդների նկատմամբ, բարձրունքներ նվաճում և ձեզ շատ հարմարավետ զգում, անկախ այն բանից, թե ինչ է ձեր շուրջը կատարվում: Հաստատվում են նոր գործնական հարաբերություններ, և բացառված չէ, որ դրանք ժամանակի հետ վերածվեն անձնականի:

Փոքր-ինչ նվազել է ձեր կենսական ներուժը, և երեկոյան դուք հոգնածություն կձգաք, ինչն էլ առաջին հերթին կանդրադառնա տրամադրության վրա: Հարմար օր է կանանց հետ գործնական բանակցություններ վարելու համար:

Առյուծ. Այսօր պետք չէ շտապել: Սա այն օրերից է, եբր գործել պետք է անշտապ և զգուշությամբ: Ցանկալի չէ ձեռնամուխ լինեն նոր գործերի, հատկապես եթե դրանք կապված են ռիսկայնության հետ: Հույսը դրեք առաջին հերթին ձեր սեփական ուժերի վրա, քանի որ ձեր օգնականները, առաջնորդվելով ամենաբարի մղումներով, կգործեն բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք նրանցից սպասում էիք:

Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար: Նրանց, ում դուք սիրում եք, հասկանում եք կեսխոսքից, իսկ նրանք էլ ամեն ինչ անում են` ձեզ իրենց ուշադրության կենտրոնում պահելու, ձեր բոլոր ցանկությունները կատարելու համար:

Կույս. Հիանալի օր է շփումների համար` բոլոր հանդիպումներն ու բանակցություններն անցնում են հենց’ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Դուք ոչ միայն արագորեն լեզու եք գտնում ղեկավարության և գործընկերների հետ, այլև զարմացնում եք նրանց ձեր օրիգինալ և փայլուն լուծումներով: Կարելի է կարևոր որոշումներ կայացնել, փոխել աշխատանքը, փոխել բնակավայրը, սկսել նոր մասնագիտություն սերտել:

Անձնական խնդիրները դուք հարթում եք ոչ պակաս հաջող, քան` գործնականները: Տարաձայնությունները հարթվում են հեշտությամբ, վեճերը մոռացված են, հարաբերություններում տիրում է ներդաշնակություն և փոխհասկացվածություն:

Կշեռք. Պրոֆեսիոնալ առումով ամենաբարենպաստ օրը չէ` խոսակցությունները չափից ավելի շատ են, իսկ ահա դրանցիցի օգուտը` շատ քիչ: Աշխատակիցները և գործընկերները համառորեն փորձարկում են ձեր համբերությունը, իսկ դուք էլ ձեր հերթին աշխատավայրում դրսևորում եք անսահման համբերություն, իսկ ահա տուն գալով ձեզ հետ բերում եք վատ տրամադրություն, ինչը բոլորովին տեղին չէ:

Նոր տպավորություններ` ահա թե ինչ է ձեզ իրականում պետք` ցրվելու և գլխից մանր տհաճությունները հանելու համար: Դրա համար էլ ազատ ժամանակն օգտագործեք թատրոն կամ համերգ այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար:

Կարիճ. Այսօր համառությունն ու նպատակամղվածությունը, որով դուք ձեռնամուխ եք լինում գործերին, ձեզ երաշխավորում են հաջողություն, անգամ` եթե սկզբում իրավիճակը դասավորվում է ոչ լավագույն ձևով: Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, իսկ անհաջողություններն էլ չեն հիասթափեցնում: Որքան ավելի բարդ են ձեր առջև ծառացած խնդիրները, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք դուք ձեռնամուխ լինում դրանց լուծմանը: Համառությունը, լավատեսությունը և հնարամտությունը օգնում են ձեզ նվաճել նոր ծանոթների համակրանքը:

Աղեղնավոր. Օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպումներ, նոր գլխապտույտ հրապույրներ:Սա ոչ ստանդարտ և շատ հաջող որոշումների օր է: Դուք գործում եք ոչ այնպես, ինչպես ձեզանից սպասում են շրջապատի մարդիկ և դրանով իսկ հաճելիորեն զարմացնում եք դաշնակիցներին ու փակուղու մեջ դնում մրցակիցներին: Օրը հաջողություն է խոստանում հատկապես նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը մեծապես կապված է շփումների, գործնական բանակցություններ վարելու, հանրության առջև ելույթ ունենալու հետ: Հարմար օր է նոր աշխատանքի դուրս գալու համար` դուք հեշտությամբ լեզու կգտնեք աշխատակիցների և ղեկավարության հետ:

Այծեղջյուր. Դուք շատ բանի եք ձգտում, սակայն ստանում եք բավական քիչ: Բարեբախտաբար դուք դրան վերաբերվում եք փիլիսոփայական հանգստությամբ` նույն կերպ, ինչ որ բարդություններին, որոնք ստիպված եք լինելու հաղթահարել: Չարժե փորձարարություններ անել իմիջի հետ, եթե այսօր ձեզ կարևոր հանդիպումներ են սպասում, ավելի լավ է պահպանողական տեսք ունենալ, քան արտառոց երևալ:

Լավ են անցնում ուղևորությունները: Դրանք հատկապես հաճելի կլինեն, եթե ճանապարհ ընկնեք սիրելի մարդու հետ: Նշանի միայնակ ներկայացուցիչներին սպասում են հաճելի անակնկալներ: Այսօր ձանձրալի չի լինի ոչ ձեզ, ոչ էլ` ձեր մտերիմների համար:

Ջրհոս. Այսօր ձեր առջև անպայման շանս կբացվի ինքներդ ձեզ լավագույն կողմերով ցուցաբերելու, այնպես որ բաց մի թողեք նման հնարավորությունը, եթե անգամ դրա համար պետք լինի ռիսկի գնալ: Օրը խոստանում է հաջողություն նոր գործընկերների հետ գործնական բանակցություններում, իսկ ահա դաշնակիցների հետ հարաբերություններում կծագեն տարաձայնություններ և վեճեր, որոնք բարեբախտաբար երկար չեն տևի:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում և` զգալի: Փողը դուք տնօրինում եք խելամիտ և գնումներն էլ անում հաջող: Ավագ ազգականներից օգտակար խորհուրդներ կլսեք:

Ձկներ. Օրը դուք սկսում եք ոչ վատ տրամադրությամբ, որը, սակայն այնքան էլ համապատասխան չէ աշխատանքի համար: Նման տրամադրությամբ ավելի լավ է օրվա առաջին կեսին չպլանավորել կարևոր հանդիպումներ և լուրջ գործեր: Փոխարենը սուր նախազգացումը ձեզ կօգնի անձնական խնդիրները լուծելուն, իսկ անսահման հմայքն էլ իր հերթին կօգնի նվաճել ամենաանկոտրում սրտեր:

Երեկոյան գործնական ակտիվությունը կաճի, դուք կհասնեք ձեր առջև դրված նպատակներին: Ստիպված եք լինելու ոչ ստանդարտ մեթոդներ կիրառել, իսկ որոշ դեպքերում էլ` համառություն և կամք դրսևորել` ցանկացած դեպքում ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի:
 

Поделиться
Класс
Send
Հասարակական 124428

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90135

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75198

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74109

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72276

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Հասարակական 61920

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Life 60744

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Քաղաքական 59829

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57024

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54312

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները