Աստղագուշակ հունիսի 2-ի համար

Աստղագուշակ հունիսի 2-ի համար

Life Ipress 2020-06-01 21:43:00 1506
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vvvg_lDThQ.png

Խոյ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Այս ամենը շատ հստակ բացատրություն ունի` դուք չափից ավելի օրիգինալ եք, անկանխատեսելի  և նման չեք ոչ մեկի: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը` անգամ կահույքի ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի:

Ցուլ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս` սա այն պահն է, երբ դուք հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Հին ընկերները կկիսվեն անսպասելի նորություններով, և ձեզ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչպես վերաբերվել ստացված տեղեկություններին:

Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև` հաստատել ավելի հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Երկվորյակներ. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Ձեզ նաև կհաջողվի իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ` օգտվելով ազդեցիկ մարդկանց աջակցությունից:

Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Խեցգետին. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն ցավոք` բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս` մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:

Առյուծ. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակությունների և տաղանդի մեջ, չի բացառված, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կույս. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը` այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը  կիրականանա:

Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կշեռք. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Հնարավոր են  չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական փոփոխություն տեղի ունենա, սակայն առկա իրավիճակը միանգամայն ձեր սրտով է:
Կարիճ. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:

Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Աղեղնավոր. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որպեսզի խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում հաջողությունները կսկել այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Դժվար է համատեղ նախագիծ սկսելու համար ավելի համապատասխան պահ գտնել: Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:

Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել` շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

Ջրհոս. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

Ձկներ. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Անգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ` կոնֆլիկտներ շրջապատի հետ:

Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից` դրանք կիրականան հենց’ այնպես, ինչպես պետքն է:

Поделиться
Класс
Send
img8113_87z8g.jpeg

Նմանություն Կա՞

img8110_VIirA.jpeg

Այս տեսքով՝ Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել․ Դավիթ Սարգսյան

img5435_u98Gn.jpeg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները վերելք են ապրում. ԿԲ

img8104_eNKbg.jpeg

12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան

img81004f1qs_jmsEu.jpeg

Սոսե Բալասանյանն որոշել է մնալ ու ապրել Արցախում. Մանրամասներ

img8045_W_mFw.jpeg

Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար

img4477_LAcdw.jpeg

1 օր գազ չի լինի. Տեղեկացեք

img8093fpvig_RkwYI.jpeg

Խոշոր ավտովթար Սյունիքում. Վիրավորները երեխաներ են

img8087i-jkn_umNYr.jpeg

«Ադրբեջանցիները ասեցին, եթե կուզես կնոջդ տանենք Շուշիում ծննդաբերի» .Արցախում ծնված վերջին արցախցին. Տեսանյութ

img8095_zSPYF.jpeg

Թե ինչու են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում. Կարեն Անտաշյան

img8091_hbP8r.jpeg

Հայկոյի մայրիկի հուզիչ գրառումը` որդու հիշատակին. Տեսանյութ

img8089_cNQd-.jpeg

Ստեփանակերտը լքող վերջին հայերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական 2166

Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»

Հասարակական 1404

«Մսացու տիկին, վախենու՞մ ես, որ Պիծիգորսկի ադրբեջանցիները քեզանից առևտուր չեն անի». Լիլիթ Հովակիմյան

Քաղաքական 1245

Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը. ՖՈՏՈ

Բանակ 891

Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է. Իրավիճակը սահմանին. Նոր մանրամասներ

Իրադարձային 822

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից

Քաղաքական 756

Հայկ Մարությանը քիչ առաջ հրապարակեց որոշումը

Իրադարձային 720

Ողբերգական դեպք․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Տնտեսական 696

Ռուբլին ու դոլարը կտրուկ թանկացան. Կենտրոնական բանկը հայտնում է

Տնտեսական 687

Ռուբլին կտրուկ թանկացավ. Կենտրոնական բանկի նոր տվյալները

Քաղաքական 612

«Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլար կամ Սյունիքն ու Գեղարքունիքը». Նաիրի Հոխիկյան