Աստղագուշակ հունիսի 13-ի համար

Life Ipress 2021-06-12 22:08:00 1236
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bgtt_ncVFw.jpg
Поделиться
Класс
Send

iPress.am- Խոյ. Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան, դուք այսօր սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են:

Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը, դրա շնորհիվ է, որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում, և դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին այլև` անձնական կյանքին:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ, դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:

Ցուլ. Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք  ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում: Հաջողության կհասնեն նշանի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում, գործ են ունենում առավել ժամանակակից տեխնիկայի հետ: Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:

Այսօր դուք հակված եք մտովի վերադառնալ անցյալի անձնական խնդիրներին, և դա կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Չարժե ինքնակեղեքման ենթարկվել անցյալում թույլ տված այն սխալների համար, որոնք, միևնույն է` չես ուղղի:

Երկվորյակներ. Նվիրեք օրը ստեղծագործելուն, ազատություն տվեք ձեր երևակայությանը: Գործերի հանդեպ ոչ ստանդարտ  մոտեցումը հաջողություն է խոստանում, դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց: Միակ բանը, որով այսօր չարժե զբաղվել, դա կարևոր ֆինանսական հարցերն են, քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ, որքան թվում է:

Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար: Հիշեք, որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներին:

Խեցգետին. Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբերությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վիճում եք` վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Մյուս կողմից էլ, ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ` առաջ անցնել ձեր հակառակորդներից:

Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար:

Առյուծ. Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:

Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ, որոնց դիմակայելը շատ դժվար կլինի: Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են,  և դուք ուժ չեք գտնում  դրանց իրականացումը հետաձգելու:

Կույս. Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում, ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է: Դուք շատ գործեր անավարտ եք թողնում, դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը, որոնք դուք ավելի լավ կանեիք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել, սակայն այսօր դա անհրաժեշտ է:

Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս, լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք: Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք:

Կշեռք. Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաղթերով աշխատելը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն չի, որ հարթ է ընթանում:

Կարիճ. Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի: Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, նոր պաշտոնի անցնել: Առաջարկությունները, որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում, չեն արդարացնի ձեր սպասումները:

Անձնական հարաբերությունների առումով օրն ավելի բարենպաստ է: Ընկերները ձգտում են ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրը հարմար է գնումների, իմիջի հետ փորձարարություններ անելու համար:

Աղեղնավոր. Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն:  Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ` վերանայել: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով:

Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները` դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Այծեղջյուր. Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից` մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթները անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև` կորցնում հներին:

Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության, սիրային խոստովանության համար:

Ջրհոս. Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախսեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:

Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի թեթև և բարենպաստ: Դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ, ապագա հաջողությունների հիմքերը դնել:

Ձկներ. Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում, սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք` դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը: Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, օրվա ընթացքում ձեզ կհաջողվի բավական օգտակար բան անել ձեզ և ձեր մտերիմների համար:

 

Поделиться
Класс
Send
timthumb-4_WQ6n3.jpg

ՀՀ ՊՆ ծառայող է մահացել

vtar_pbjA3.png

Հրապարակվել է ողբերգական վթարի սարսափելի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

nairi-hokhikyan-lapshin_07aDB.jpg

«Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը». Ալեքսանդր Լապշին

vtar_-AtM9.jpg

Ողբերգական ավտովթար. կա 23 զոհ և 34 վիրավոր

3-mya-erexa-e-xegdamah-egel_c8kwj.png

8-ամյա տղան խեղդվել է լողավազանում` ծնողների աչքի առաջ (տեսանյութ)

susi_qlYgJ.png

Հայտնի է կորած զինվորների գտնվելու վայրը

zinvor-sahman_IWe5S.jpg

ՊՆ-ն՝ 2 անհետ կորած զինծառայողների մասին

nairi-hokhikyan-vladimir-karapetyan_EFqrD.jpg

Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

nikol-aliev_bCtZW.png

Եթե Ալիևը բացահայտի գաղտնիքները, ՀՀ ղեկավարությանը բզկտելու են. Ն. Հոխիկյան

hokhikyan_nDAFs.jpeg

Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

pashinyan-handznec-arcax_syKNB.png

«Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք». Նաիրի Հոխիկյանը ԲԱՑԱՌԻԿ ձայնագրություն ներկայացրեց Արցախի հանձնման մասին

seda-safaryan_1Io1N.jpg

Շուտով անսպասելի բացահայտումներ կլինեն․ այդ կրակոցը քաղաքական էր․ Սեդա Սաֆարյան

serakan_iRuC7.jpg

6 պատճառ, թե ինչու տղամարդն օրգազմ չի ունենում

sahmanayin-mijadep_9-5hm.png

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների հաջորդ օրը հայ-թուրքական սահմանին ուշագրավ դեպք է տեղի ունեցել

timthumb-4_sEEu6.jpg

Արտակարգ դեպք. Զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈ

arame-anna_rnrKL.jpg

Վերջապես առաջին անգամ կարող եք տեսնել Արամեի երեխաներին. երգիչն իր տեսահոլովակում բացահայտել է նրանց (տեսանյութ)

kut_N3Vlu.png

Նոր միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին

biden-pashinyan_v33f0.jpg

ԱՄՆ ուշագրավ կոչը ՀՀ վարչապետին

eraguyn_M6Y0I.jpg

Օրվա կադր. Երևանում Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարի գլխավերևում թարս եռագույն է ծածանվում

vtar_pb0uw.png

Հայտնի է երեկվա ողբերգական վթարից մահացածների ինքնությունը

shnadzuk_zAY-2.jpg

Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն (լուսանկար)

pashinyan-aliev_ABnCv.jpg

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Իլհամ Ալիևին /ամբողջական տեքստը/

ik_63uYb.png

Գերութունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին գրառում է կատարել

vtar_0jdd5.jpg

Երկու մարդու դի փողոցում էր, մեկինը՝ մեքենայի մեջ. երեկվա սարսափելի ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ, լուսանկարներ)

surenyan_G1GV0.jpg

Ուշադրություն. Գագիկ Սուրենյան

Իրադարձային 5538

Երեկ գերությունունից վերադարձած Էդգար Մահտեսյանի հուզիչ հանդիպումը հարազատների հետ Video

Իրադարձային 3561

Դաժան վթար Զվարթնոցի ճանապարհին. Կա 3 զոհ. Բացառիկ տեսանյութ

Իրադարձային 2550

Գերիները հասան Հայաստան․ հայտնի են անունները (Video)

Միջազգային 2016

Մետրոյում կինը հանվել է, որպեսզի նրան նստելու տեղ տան (տեսանյութ 21+)

Life 1968

«Չէին սպասում»-ի օպերատորի լկտի նամակագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 1833

Լողափում մարդիկ մի քանի ժամ շարունակ հանգստացել են դիակի հարևանությամբ (լուսանկարներ)

Քաղաքական 1788

Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

Քաղաքական 1725

«Դա ո՞նց չի սատկել մինչև հիմա». Շուշան Պետրոսյան

Հասարակական 1659

Տեսանյութ՝ Գևորգ Եղիազարյանի հոգեհանգստից. նրան ճանապարհեցին ծափերով. անհնար է չհուզվելը

Իրադարձային 1575

Փոխհրաձգություն է եղել Սյունիքում. Կան զոհեր