Աստղագուշակ հունիսի 11-ի համար

Աստղագուշակ հունիսի 11-ի համար

Life Ipress 2020-06-10 21:47:00 2127
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nsg_JHtI8.jpg

Խոյ. Օրը բավական հաջող է դասավորվում, իրականանում են ձեր բազմաթիվ վաղեմի ցանկություններ: Հաջողության համար դուք պարտական եք ձեր հմայքին` դրա շնորհիվ եք դուք ստանում օգնություն, երբ դրա կարիքն եք զգում, իսկ սխալներն էլ մնում են աննկատ: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, որոնք ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում: Պետք չէ անհանգստանալ, եթե նախօրոք մշակած որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել: Ի վերջո, ձեր բոլոր իմպրովիզները չափազանց հաջող են ստացվում: Անսպասելի հանդիպումը կարող է  էական դրական փոփոխություն մտցնել ձեր կյանքում:



Ցուլ. Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում  է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Դուք ճիշտ կվարվեք, եթե վստահեք առաջին հերթին ձեր նախազգացմանը, իսկ հետո միայն` շրջապատի կարծիքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ, սակայն իրենք քաջ գիտակցում են, թե ինչ են անում և ինչու:

Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր: Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Անձնական հարաբերություններում վատ չի լինի մի փոքր թարմություն մտցնել:

Երկվորյակներ. Դուք չափազանց պրակտիկ եք, ոչինչ հենց այնպես չեք անում, ուժերը զուր չեք վատնում: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք` հարկ չի լինում խնդրել: Այսօր կարելի է մաշստաբային նախագծեր ձեռնարկել
Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում: Զգույշ եղեք` դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա ընկնել հիմար իրավիճակների մեջ և դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս:

Խեցգետին. Այսօր ձեզ կհաջողվի գտնել ոչ միայն դաշնակիցներ, այլև` ազդեցիկ հովանավորներ, ովքեր պատրաստ են լուծել ձեր բազմաթիվ խնդիրները: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել:

Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստովանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը:

Առյուծ. Այսօր ձեր խելամտությունն ու զգացմունքները համատեղվում են, և դա բավական է, որ բազմաթիվ խնդիրներից հետք անգամ չմնա: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան; Ձեր ետևից հաճույքով գալիս են ոչ այնքան վճռական մարդիկ: Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից` շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան:

Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն:

Կույս. Օրն այնքան էլ հարուստ չէ իրադարձություններով, սակայն այնուամենայնիվ բավական հաճելի է անցնում: Ձեզ գովում են, շոյում ձեր գլուխը, ձեր յուրաքանչյուր գործողություն համընդհանուր հիացմունք է առաջացնում, շատերի համար դուք ակնածանքի առարկա եք, և այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ` այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում:

Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար:

Կշեռք. Որքան ավելի բարդ ու կարևոր լինեն գործերը, որոնցով դուք այսօր կզբաղվեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել` ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում: Միայն թե չի կարելի ռիսկի տակ դնել սեփական փողերը, դրանք կարող են ձեզանից նեղանալ ու լքել ձեզ:

Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ` զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ:

Կարիճ. Ձեզ այսօր դուր է գալիս կարգուկանոն հաստատել ամեն ինչում` ձեր գործերում, մտքերում, զգացմունքներում և բնակարանում: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև`հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում: Ի դեպ, օրը շատ հարմար է երկարաժամկետ պլանավորման համար:

Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել: Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Հարմար օր է երկրորդ անգամ ամուսնանալու համար:

Աղեղնավոր. Սա զարմանալի զուգադիպությունների օր է, սակայն դրանցից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել: Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ` աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում:

Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել ձեր տրամադրության վրա:

Այծեղջյուր. Դուք չեք ցանկանում նախաձեռնություն հանդես բերել, այդ իսկ պատճառով էլ տեղում դոփում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հիանալի պլաններ ունեն, սակայն դրանց իրականացման հարցում չեն շտապում: Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում:

Դուք ձգտում եք ինչ-որ փոփոխոթյուն մտցնել ձեր կյանքում` աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան չհորինեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը լրջորեն կվատանա:

Ջրհոս. Ձեր կենսական ներուժն իր կիզակետում է: Ձեզ հաջողվում է աշխարհը դարձնել ավելի լավը, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Օրը կլինի շատ հագեցած, սակայն դուք հոգնածություն չեք զգա, քանի որ օգտակար գործունեությունը ձեզ եռանդով է լիցքավորում:

Խուսափեք չպլանավորած ծախսերից, դուք շատ եք շտապում բաժանվել փողերից, այնինչ դրանց համար կարելի է արժանի կիրառություն գտնել: Հարմար օր է համերգադահլիճ այցելելու համար, ընդ որում, նախապատվությունը պետք է տալ դասական երաժշտությանը:

Ձկներ. Ձեզ պետք է շատ բան հասցնել, այդ իսկ պատճառով էլ` օրվա կարևորագույն խնդիրներից մեկը ուժերի ճիշտ բաշխումն է: Լավ կլինի հրաժարվել չպլանավորած ծախսերից, սակայն դժվար թե դուք գայթակղությանը դիմակայելու ուժ գտնեք: Ուրախացնում է հին ընկերների հետ հանդիպումները, ձեր հմայքը անտարբեր չի թողնում նոր ծանոթներին:

Ձեզ այցելում են այն աստիճան անսովոր գաղափարներ, որ անգամ ձեզ թվում է, թե դրանք իրականացնելն անհնար է: Սակայն պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել` օրվա վերջին բարենպաստ հանգամանքներ կստեղծվեն ամենահամարձակ գաղափարների իրականացման համար:


 

Поделиться
Класс
Send
25dae6af-9dcb-417b-a5a4-8ff321e6aae2_9dgQV.jpeg

Դոլարն ու ռուբլին կտրուկ էժանացան

1f3f9689-75ee-4da5-b4f7-76a1c3334cac_Ee_s4.jpeg

Հայտնի է՝ ինչու է զինվորը կյանքին վերջ տվել. Նա նամակ է թողել

aeaf9809-258b-4d7a-96d4-9e3f146da01f_TwqPc.jpeg

Քիչ առաջ նոր թվեր հրապարակեց Կենտրոնական բանկը

66c1a952-4fbb-4b8d-ba78-708ec4a72724_L3hPg.jpeg

36 ժամ ջուր չի լինելու այս հասցեներում

17e8e493-8667-47c6-8bb7-a778660c3fb5_hTLIW.jpeg

31 ժամ գազ չի լինելու նշված հասցեներում

9367628f-7792-4051-a47b-29fa56734a57_AlmE6.jpeg

Մի շարք երթուղիներ են ավելացվել և միացվել. նոր ավտոբուսները մտնում են երթուղի

46289f3e-70df-4519-b68c-19b20a3380ba_HhzHS.jpeg

Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշումը փոխեցին

bada97dd-ad72-444a-a4f3-fe3c1ce4ffca_tnlZ6.jpeg

Կտրուկ տատանումներ. Նոր Փոխարժեքները սահմանեց ԿԲ-ն

1b43f461-10fb-4ea1-b948-7f291f7b632f_BUi3e.jpeg

Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ

939b7460-5f02-4bce-a31b-c8a0f9428d6c_BdGS2.jpeg

Հայտնի է՝ երբ է այս տարի նշվելու Վարդավառը

13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)