Աստղագուշակ հուլիսի 9-ի համար

Աստղագուշակ հուլիսի 9-ի համար

Life Ipress 2021-07-08 21:50:00 933
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bgip_Fgkq1.jpg

iPress.am- Խոյ. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանսներ ու սեմինարներ կազմակերպելու համար:

Նշանի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող գովազդային կամպանիաները չափից ավելի արդյունավետ կլինեն: Ցավոք, պատրանքային են օրվա անձնական հաղթանակները: Ձեզ կարող է թվալ, թե դուք լուծել եք բոլոր խնդիրները, գտել հարցերի պատասխանները, այնինչ իրականում այդպես չէ` առանց այն էլ բարդ իրավիճակն էլ’ ավելի է խճճվել:

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր խնդիրն է չմոռանալ շրջապատի մարդկանց, հարգանքով վերաբերվել նրանց ցանկություններին ու զգացումքներին: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները` մեծ է ռիսկն այն բանի, որ դուք կծախսեք շատ ավելին, քան դուք դա ձեզ կարող եք թույլ տալ:

Իրադարձություններին ուշի ուշով հետևելը ձեզ կօգնի նկատել առաջին հայացքից աննշան, սակայն իրականում ճակատագրական նշանակություն ունեցող դեպքեր; Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա:

Երկվորյակներ. Բեղմնավոր օր է, բարենպաստ` բոլոր առումներով; Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով:

Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ` անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու:

Խեցգետին. Բարենպաստ օր է գործարքներ (և հատկապես խոշոր) կնքելու համար: Կարելի է թանկ իրեր գնել, անշարժ գույք ձեռք բերել: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հատկապես հաջող են գործընկերների հետ բանակցությունները: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում:

Դուք հեշտությամբ եք սիրահարվում, ակնթարթորեն կորցնում գլուխը: Դա կարող էր և այդքան խնդրահարույց չլինել, եթե այսօր դուք հակված չլինեիք համակրանքով լցվելու դրա համար բոլորովին անհամապատասխան մարդկանց հանդեպ: Ընտանեկան հարաբերություններում միշտ չէ, որ ներդաշնակություն է տիրում:

Առյուծ. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Զգույշ եղեք, խուսափեք արկածախնդրություններին, կասկածելի ձեռնարկումներին մասնակցելուց: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:

Կույս. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն: Ֆինանսական վիճակը կարող կտրուկ բարելավվել:

Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը:

Կշեռք. Դուք այնքան հետևողականորեն եք պատշպանում ձեր շահերը, որ անգամ չեք նկատում, որ դրանց վրա ոչ ոք չի էլ հարձակվում: Օրվա դժվարություններն ու խնդիրները ձեր սեփական սխալների արդյունքն են: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին` դուք նեղացնոււմ եք ձեր դաշնակիցներին, վիճում հովանավորների հետ: Անհաջող կլինի օրը բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շոու-բիզնեսով, հասարակական գործունեությամբ:

Արժե, որ այսօր մեն-մենակ մնաք ինքներդ ձեր հետ, որպեսզի կարգավորեք ձեր զգացմունքները:

Կարիճ. Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու: Արդյունքում օրը ստացվում է լի` ամենատարբեր միջադեպերով, որոնց մասին հետագայում հիշելը ուրախալի կլինի: Իսկ դեռևս դուք ապրումներ եք ունենում, նյարդայնանում, անհանգստանում, մի խոսքով` ոչ ձեզ եք հանգիստ տալիս, ոչ էլ` շրջապատին:

Գործարքներ կնքելն այսօր ցանկալի չէ` ձեր ակնկալած փողերը, հակառակ գործընկերների խոստումներին, դուք չեք ստանա: Մտերիմները կփորձեն ձեզ խելքի բերել, ետ պահել չմտածված քայլերից, սակայն այդ ամենը կբերի միայն վեճերի ու տարաձայնությունների:

Աղեղնավոր. Այսօր դուք ամեն ինչ բարդացնում եք, և անգամ բացառապես ակնհայտ ու պարզ բաները ձեր ջանքերով դառնում են խորհրդավոր ու խճճված: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե’ ձեզ, և թե’ շրջապատին անհնար է դառնում ճիշտ կողմնորոշվելը: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում: Փորձեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցողը և հաստատ կզարմանաք այն եզրահանգումներից, որոնց կգաք:

Աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփումները, հետաձգել հանդիպումները, ծանոթությունները հաստատեք մեծ զգուշությամբ, մի շտապեք վստահել նրանց, ում առաջին անգամ եք տեսնում:

Այծեղջյուր. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:

Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը` կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները` դուք ծիծաղելի չեք լինի:

Ջրհոս. Ձեր ցանկացած գործողությունը` անգամ ամենաանմեղ ստիպում են շրջապատին նյարդայնանալ: Ամբողջ բանը նրանում է, որ այսօր դուք չափազանց եսասեր, կոշտ, ձեր նպատակին հասնելու համար դիակների վրայով քայլող մարդու տպավորություն եք թողնում: Եվ չնայած որ դուք ամենևին նման տհաճ մարդ չեք, բոլորը ձգտում են ձեզանից հեռու մնալ: Համառությունը ձեզ թույլ է տալիս հաջողություն ունենալ գործնական բանակցություններում, սակայն պատրաստ եղեք ան բանին, որ այսօր ձեռք բերված բազմաթիվ համաձայնություններ հետագայում կվերանայվեն:

Միայն ամենամտերիմ մարդիկ են ձեզ լավ հասկանում, նրբորեն զգում ձեր տրամադրության ցանկացած փոփոխություն:

Ձկներ. Օրը լարված է, սակայն` ոչ անհույս: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները: Ձեր գաղափարները շրջապատին կասկածելի են թվում, և եթե դուք անգամ ստանում եք էլ աջակցություն, ապա` ոչ ձեռնտու պայմաններով:

Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է` ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել մի շարք անձնական խնդիրներ, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ` առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:

 

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին