Աստղագուշակ ապրիլի 9-ի համար

Աստղագուշակ ապրիլի 9-ի համար

Life Ipress 2020-04-08 21:55:00 2253
vr_oVZWB.jpg

Խոյ. Օրը դասավորվում է ոչ հաջող, և պատճառը ոչ այնքան անբարենպաստ հանգամանքներն են և ծագող խնդիրները, որքան` ձեր տրամադրությունը: Ջղագրգիռությունն ու զայրույթը հաճախ գերիշխում են սթափ մտքին: Հիշեք, որ էմոցինաները ճնշելու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի, ավելի լավ է ուղղակի փորձել դրանք վերահսկել:Կենսական ներուժը բարձր է, դուք եռանդուն են, գործունյա, շարժուն: Ձեզ դուր է գալիս նորը փորձելը, ձեր կյանքում ինչ-որ բան փոխելը: Արժե փորձարարություններ անել իմիջի հետ` նոր կերպարը ձեզ հաստատ կուրախացնի:



Ցուլ. Դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա, դուք կորցնում եք հետաքրքրությունն անգամ այնպիսի գործերի հանդեպ, որոնց դուք բոլորովին վերջերս ձեռնամուխ էիք լինում մեծ խանդավառությամբ: Եթե հնարավորություն կա օրը նվիրել հանգստի, ապա անպայման արեք դա, իսկ եթե ոչ, ապա ազատ րոպեներին կազմեք արձակուրդի պլանները` նման հարցի շուրջ մտորումները կբարձրացնեն տրամադրությունը և անգամ որոշակի աշխատանքային խանդավառություն կներարկեն:

Ընթացիկ հարցերն ավելի լավ է ինքնուրույն լուծել: Շատ դժվար կդասավորվեն ձեր հարաբերությունները շրջապատի հետ` դուք անվերջ կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս, երբեմն վիրավորում մտերիմներին, իսկ հետո` մեղքի զգացում ունենում:

Երկվորյակներ. Այսօր ձեզ անվերջ կխանգարեն կենտրոնանալ: Մեկ դուք կդրսևորեք ոչ բավարար աստիճանի կազմակերպվածություն, մեկ էլ` շրջապատն ամեն ինչ կանի` ձեզ շեղելու համար: Աշխատեք անել այնպես, որ կարևոր գործերը երբեք չհետաձգվեն, առավել ևս, որ այժմ շատ հարմար պահ է բարեհաջող ավարտին հասցնելու այն ամենն, ինչ նախկինում ձեռնարկել էիք: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր:

Մտերիմների հետ հարաբերությունները կարող են փչանալ` դուք չափից ավելի կասկածամիտ եք, ձեզ անվերջ թվում է, որ ձեզանից ինչ-որ բան թաքցնում են: Մինչդեռ, այսօր ավելի ճիշտ կլինի վստահել սիրելի մարդուն` հենց նա կօգնի խուսափել կոնֆլիկտներից և փոխադարձ մեղադրանքներից:

Խեցգետին. Օրը ձեր առջև բացում է բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ` ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ կյանքում: Ցավոք, նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներն են դրանից օգտվում: Այսօր փոփոխությունների գնալը ձեզ համար բավական բարդ է, սակայն դուք այնուամենայնիվ կգտնեք ձեր մեջ ուժ դա անելու, իսկ համարձակության դիմաց պարգևը իրեն սպասեցնել չի տա:

Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ավելի լավ է պասիվ հանգստի անցնել: Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, հոգնեցուցիչ սպորտաձևերը ցանկալի չեն: Ավելի լավ է, օրինակ, մերսման կենտրոն այցելել:

Առյուծ. Օրը դասավորվում է բավական լարված և չի արդարացնում ձեր բազմաթիվ սպասելիքները: Աշխատակիցների և ղեկավարության հետ հարաբերությունները փչանում են և դուք վտանգում եք ձեզ համար նոր թշնամիներ ձեռք բերել: Աշխատավայրում սթրեսները բացասաբար են անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա, դուք շուտ եք հոգնում և անտարբեր դառնում աշխատանքի հանդեպ:

Օրվա երկրորդ կեսը խորհուրդ է տրվում անցկացնել պասիվ հանգստի մեջ, անշտապ զբոսանքներով, հաճելի մարդկանց հետ շփումներում, մի խոսքով` արեք այն ամենն, ինչը կարող է վերականգնել ձեր հոգեկան հավասարակշռությունը:

Կույս. Օրը նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար կապված կլինի զգալի պրոֆեսիոնալ հաջողությունների հետ: Բացվում են նոր հնարավորություններ, և դուք անպայման կձգտեք դրանցից օգտվել: Մի բանն է վատ, որ ինչ-որ բան ձեզ անվերջ խանգարում է կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչի հետևանքով էլ դուք թույլ եք տալիս մանր, սակայն ցավալի վրիպումներ:

Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է, ձեզ դժվարությամբ է հաջողվում զսպել ձեր զգացմունքները: Դուք սովորոկանից ավելի հաճախ եք վիճում մտերիմների հետ: Սիրելի մարդու հետ հարաբերությունները կարող է փչացնել կույր խանդը:

Կշեռք. Այսօր հաջողվում է լուծել նախկինում ծագած խնդիրները, սակայն ավաղ` դրանց փոխարինելու են գալիս նորերը: Կարելի է փորձել դրանք հաղթահարել միայնակ, սակայն դա ձեզանից շատ ուժեր է խլում: Շատ ավելի լավ է օգնություն խնդրելը` կարող եք վստահ լինել, որ դուք այն միանգամից կստանաք: Օրը հարմար է համագործակցության, համատեղ նախագծեր պլանավորելուն վերաբերող հարցերի քննարկման համար:

Այսօր դուք սովորականից ավելի հմայիչ ու հրապուրիչ եք, ինչը զգալիորեն մեծացնում է նոր ծանոթությունների հավանականությունը: Կարելի է սիրելի մարդուն անակնկալ մատուցել, անսովոր ժամադրություն կազմակերպել:

Կարիճ. Կարևոր ու հետաքրքիր օր է սպասում, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք հասնել այն բանին, ինչին վաղուց ձգտում էիք: Մի խուսափեք դժվարություններից` հենց’ դրանք հաղթահարելով է, որ դուք կհասկանաք, թե ինչպես լուծել կյանքի համար կարևոր խնդիրը, որի վրա վաղուց գլուխ էիք կոտրում:  Հնարավոր են նոր բիզնես-գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա զգալիորեն բարելավվել ձեր ֆինանսական վիճակը:

Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ կցանկանան խախտել ավանդույթները, փոխել իրենց սովորույթները: Չարժե զսպել սեփական երևակայությունը` փորձարարություններ արեք ձեր իմիջի հետ կապված, պատրաստեք էքզոտիկ ուտեստներ:

Աղեղնավոր. Օրը առանձնանում է բարենպաստ էմոցիոնալ ֆոնով, դուք պահպանում եք լավ տրամադրություն`ինչ էլ որ տեղի ունենա, գերազանց լեզու եք գտնում աշխատակիցների և ընկերների, ինչպես նաև նոր ծանոթների հետ:

Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական ներուժի նվազման հետ, հնարավոր է գերհոգնածություն, ինքնազգացողության անկում: Այս ժամանակահատվածում ավելի լավ է հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից: Արժե զերծ մնալ նաև ծանր ուտելիքներից, ալկոհոլից, խորհուրդ է տրվում ավելի շատ խմել հյութեր և կանաչ թեյ:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է գործնական շփումների, կարևոր բանակցությունների համար: Ձեզ հաջողվում է լուծել մի շարք կարևոր հարցեր, առանց լուրջ ջանքեր թափելու, ի վերջո շուրջը շատ են այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ համար շագանակներ հանել կրակից: Օրը բարենպաստ է արտերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում սիրավեպի սկիզբ արտասահմանցու հետ:

Բարձր է կենսական ներուժը, դուք հիանալի մարզավիճակում եք, ձեզ մեծ հաճույք են պատճառում ակտիվ հանգիստը, զբոսանքները, դինամիկ խաղերը:

Ջրհոս. Օրը կապված է վաղեմի պլանների իրականացման, իսկ հնարավոր է և` գաղտնի ցանկությունների կատարման հետ: Մի վախեցեք անել ձեր սրտի ուզածը, անգամ եթե շրջապատը սկզբում դեմ լինի, կամ բարձր չգնահատի ձեր գաղափարները: Գործնական հարաբերությունները միահյուսվում են անձնականի հետ, չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:

Ձեզ դժվար չի լինի հրաժարվել վնասակար սովորույթներից, աստիճանաբար սկսել փոխել կյանքի ձևը դեպի դրականը: Գարնանային ավիտամինոզից խուսափելու համար ձեր սննդակարգի մեջ ավելացրեք բանջարեղենային հյութերը:

Ձկներ. Այսօր դուք հաջողությունների եք հասնում շնորհիվ ձեր հմայքի: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա` դուք դուր եք գալիս բոլոր նրանց, ում հետ շփվում և գործ եք ունենում: Անգամ այն մարդը, ով ժամանակին ձեր նկատմամբ որևէ հետաքրքրություն չէր դրսևորում, այսօր սկսում է համակրանքի որոշ նշաններ ցուցաբերել;

Օրը բավական հարմար է ոչ բարդ պրակտիկ խնդիրներ լուծելու համար, դուք հեշտությամբ եք հաղթահարում սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները: Կարողանում եք արագորեն լուծել կենցաղային հարցերը, ձեզանից մեծ ժամանակ չի պահանջվում տանը կարգուկանոն մտցնելու համար:

Поделиться
Класс
Send
img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

img9415_ucqKM.jpeg

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Հասարակական 28083

Մայրիկի սրտում մի տեսակետ կա

Հասարակական 27666

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

Իրադարձային 20817

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Հասարակական 19065

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

Հասարակական 12645

«Երեխեն հաստատ կգտնվի, ողջ է»

Հասարակական 12645

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

Իրադարձային 12354

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Իրադարձային 9465

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

Իրադարձային 6825

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը

Հասարակական 6303

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում