Աստղագուշակ ապրիլի 30-ի համար

Աստղագուշակ ապրիլի 30-ի համար

Life Ipress 2020-04-29 21:51:00 2844
Հետևեք մեզ՝ Telegram-ում
tm_Ww6Ba.jpg

Խոյ. Այսօր դուք կկարողանաք լավ արդյունքների հասնել, եթե մի կողմ դնեք էմոցիաները և կենտրոնանաք այն գործի վրա, որը համարում եք ձեզ համար առավել հեռանկարային և կարևոր: Ինչ խոսք, դա այնքան էլ հեշտ չի լինի, սակայն նպատակին հասնելու ուրիշ ձևեր չկան: Շատ դժվար է ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալը` անվերջ տարաձայնություններ և վեճեր են ծագում:Ավելի հեշտ է մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելը: Դուք զգում եք, որ ձեզ հասկանում են, սիրում, գնահատում և աջակցում: Հնարավոր են նոր ռոմանտիկ հրապույրներ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբ:



Ցուլ. Որպեսզի օրը հաջող ընթացք ունենա, նախևառաջ պետք է դրական տրամադրվածություն ունենաք, իսկ իրադարձությունների զարգացումն էլ անհրաժեշտ հունով ուղղորդելու համար պետք է լուրջ ջանքեր թափեք: Արժե  հեռավոր ուղևորությունների մեկնել, բանակցություններ վարել օտար տարածքում: Հատկապես հաջող կանցնեն արտերկրից ժամանած գործընկերների հետ բանակցությունները: Իսկ հեռուներից ժամանած մարդու հանդեպ համակրանքը կարող է բուռն և երկարատև սիրավեպի սկիզբը դնել:

Դուք մեծ ցանկություն ունեք ձեր նկատմամբ ուշադրություն հրավիրել, և դա ձեզ հաջողվում է: Ձեր մասին շատերն են խոսում, սակայն ցավոք` ոչ միայն հաճելի բաներ:

Երկվորյակներ. Այսօր ձեր գործնական ակտիվությունը սովորականից ավելի ցածր է, դուք աշխատում եք դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, ինչպես մնացած օրերը: Աշխատակիցները, ղեկավարությունը, գործընկերները փորձում են ոգևորել կամ գոնե շտապեցնել ձեզ, ինչը ձեզ միայն նյարդայնացնում է: Դուք պահերով սադրում եք կոնֆլիկտներ, սակայն կարողանում եք ինքներդ էլ հարթել ավելի վաղ, քան դրանք լուրջ բնույթ կստանան:

Հակառակ սովորականին, դուք չեք ձգտում հասնել ձեր նպատակին անթաքույց գործողությունների շնորհիվ, այլ նախընտրում եք օգտվել շրջանցիկ ուղիներով: Դա ձեզ կարող է ծիծաղելի իրավիճակների մեջ գցել, սակայն ընդհանուր առմամբ արդյունավետ վախճան կունենա:

Խեցգետին. Օրվա ընթացքում դուք անվերջ կվայելեք շրջապատի ուշադրությունն ու հոգատարությունը: Ձեզանից այսօր պահանջվում է ընդամենը պահպանել հնարավորինս լավ տրամադրություն և չխանգարել ցանկացողներին` լուծել ձեր խնդիրները: Սկզբում դուք ձեզ մի փոքր անսովոր կզգաք, սակայն երեկոյան դա ձեզ կսկսի դուր գալ, և դուք էլ ձեզ քմահաճություններ թույլ կտաք:

Օրը առավելագույնս հարմար է ընտանեկան հարաբերություններում առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Կարելի է լուծել ցանկացած կուտակված խնդիր, այդ թվում և` ունեցվածքի հետ կակպված: Չնայած որ դուք ցուցադրաբար խուսափում եք լուրջ տոնից և ամեն ինչ կատակի վերածում, այնուամենայնիվ ձեր վարկանիշը մնում է բարձր:

Առյուծ. Օրն ուրախացնում է թեկուզ այն բանով, որ չի առաջացնում անանցանելի դժվարություններ և ձեր առջև չի դնում այնպիսի խնդիրներ, որոնք անմիջապես պատասխաններ են ուզում: Հնարավոր կլինի ոչ միայն ավարտել հին գործերը, այլև ձեռնամուխ լինել նոր նախագծերի` երկուսն էլ դուք հիանալի գլուխ կբերեք: Հիշեք, որ համատեղ աշխատանքում դուք կարող են հենվել միայն նրանց վրա, ովքեր նախկինում ձեզ օգնել են:

Տնային գործերին այսօր կարող է հերթը չհասնել, և պետք չէ դրա համար մտատանջությունների մեջ ընկնել` ավելի լավ կլինի այսօր հանգստանաք դրանցից և զբաղվեք ձեզ համար ավելի հաճելի ու հոգեհարազատ որևէ բանով:

Կույս. Օրը բավական անհաջող է դասավորվում: Ձեզ տանջում է շուրջը կատարվող ամեն ինչի միապաղաղ կանխատեսելիությունը, ինչ-որ սկզբունքային նոր բանի կարիք ունեք, սակայն անգամ չեք պատկերացնում, թե որտեղից այն կարելի է գտնել: Ինչ-որ փոփոխությունների նախաձեռնումը ձախողման է ենթարկվում, ընդ որում` որքան ավելի ակտիվ եք դուք, այնքան ավելի եք ենթարկվում ձախողման:

Ծայրահեղ բարդ օր է շփումների տեսանկյունից: Եթե ձեզ հանկարծ թվա, թե ձեզ հասկանում են կեսխոսքից, ապա նախևառաջ պետք է զգուշանալ, քանի որ ամենայն հավանականությամբ ձեր դիմացինը մի ինչ-որ վտանգավոր բան է ծրագրել ձեր դեմ:

Կշեռք. Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, սակայն դա բավարար չէ, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք: Ուրիշ ի՞նչ կերպ անվանել այն իրողությունը, երբ դուք փոխանակ օրը հանգիստ անցկացնելու, անվերջ նախընտրում եք ինքներդ ձեզ խնդիրներ ստեղծել: Տարաձայնությունները ծագում են ինչպես տանն, այնպես էլ` աշխատավայրում, և հիմնականում` ձեր մեղքով, քանի որ դուք ոչ մի կերպ ձեզ նեղություն չեք տալիս` դիմացինին լսելու: Փոքր ինչ բարդ կլինի ստեղծագործական բնույթի աշխատանքով զբաղվողների համար, սակայն նրանք էլ ի վերջո այսօր կգտնեն իրենց տեղը:

Կարիճ. Չեզոք օր է` լիովին հարմար գործնականում ցանկացած բնույթի աշխատանքով զբաղվելու համար, միայն թե դրան պետք է խելամիտ մոտենաք: Կարելի է փորձել նպատակին հասնելու համար ինչ-որ նոր մեթոդներ կիրառել` միգուցե դրանք  հներից ավելի արդյունավետ լինեն: Հանդիպումները ցանկալի է նշանակել օրվա երկրորդ կեսին, քանի որ հենց’ այդ ժամանակահատվածում է  ձեզ համար հեշտ ծանրակշիռ ու համոզիչ արտահայտվելը:

Ժամանակ առ ժամանակ ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն բնատուր հումորի գգացումն ու բարությունը ձեզ օգնում են խուսափել վեճերից: Օրը հարմար է երեխաների շփվելու համար` նրանց հետ այսօր դուք հեշտությամբ եք լեզու գտնում:

Աղեղնավոր. Անհրաժեշտ է նոր ծանոթություններ հաստատելիս կարևորել արժեհամակարգը, որով դուք գնահատելու եք ձեր դիմացինին: Այսօր դժվար է գայթակղություններին դիմակայելը, նշանի որոշ ներկայացուցիչներ, ձգտելով անմիջապես ստանալ դրական էմոցիաներ, թույլ են տալիս լուրջ վրիպումներ:

Մտերիմների հետ շփումները ուրախացնում է, թարմություն մտցնում տրամադրության մեջ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն է ընձեռնվում լուծել ինչ-որ վաղեմի ընտանեկան տարաձայնություն: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելն այսօր այնքան էլ խրախուսելի չէ, քանի որ դուք դժվարությամբ կկարողանաք ճիշտ կողմնորոշվել ձեր զգացմունքներում:

Այծեղջյուր. Այսօր դուք շատ եք ցանկանում, որ օրը հագեցած լինի հետաքրքիր ու հաճելի իրադարձություններով, անվերջ սպասում եք ինչ-որ արտառոց բաների: Այնինչ, իրականում որևէ էական բան տեղի չի ունենում, իրադարձություններն ընթանում են ամենասովորական հունով, և անգամ եթե դուք շատ փորձեք փոխել դրանց ընթացքը, ոչ մի լավ բանի չեք հասնի:

Օրը հարմար է տնային գործերի` վերանորոգման, բնակարանը բարեկարգելու, որոշ իրերով թարմացնելու համար: Օրվա երկրորդ կեսին դուք կարող եք անսպասելի ժամադրության հրավերք ստանալ, միայն թե հիշեք, որ այն չի անցնի ձեր սպասած ռոմանտիկ սցենարով:

Ջրհոս. Այսօր հնարավոր են մանր թյուրիմածություններ, դուք թույլ կտաք վրիպումներ և սխալներ, որոնց համար հետագայում փոշմանելու շատ առիթներ կունենաք: Չարժե սրտին մոտ ընդունել աշխատակիցների հետ տարաձայնությունները` շատ շուտով ձեր արդարացիությունը բոլորի համար ակնհայտ կդառնա:

Օրվա ընթացքում սովորականից ավելի շատ կլինի աշխատանքը, հնարավոր է անգամ, որ ստիպված լինեք արտաժամյա աշխատել` հրաժարվելով ինչ-որ սեփական պլաններից: Ցանկալի չէ կանանց հետ անկեղծանալը` նրանք իրենց շահերի համար կօգտագործեն այն ամենն, ինչը ձեզանից լսել են:

Ձկներ. Օրն անցնում հանգիստ, հնարավորություն է տալիս վերականգնելու ուժերը` թե ֆիզիկապես, և թե` հոգեպես: Դուք կարող եք ավարտել հին նախագծերի վրա սկսած գործերը, ամփոփել արդյունքները: Նոր մտահղացումների իրականցմանն ավելի լավ է դեռևս ձեռնամուխ չլինել` դժվար թե ձեզ հաջողվի ամեն ինչ պատշաճ մակարդակով անել:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի նյարդային ու անհամբեր կդառնաք, ինչով լուրջ խնդիրներ կառաջացնեք մտերիմների շրջանում: Սակայն կգտնվի մարդ, ում շնորհիվ կվերականգնվեն ձեր այնպիսի բնատուր որակները, ինչպիսին են կենսուրախությունն ու բարյացկամությունը:

 

Поделиться
Класс
Send
gtek-tarberutyunner_CpwVC.jpg

Գտեք 3 տարբերություն այս նկարներում

odi-jermastichany-ktaqana_Z4EkP.jpg

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

jur-chi-linelu-2_kfTjv.jpg

2 օր ջուր չի լինելու. Հասցեներ

ceci-entarkvac-txan-mahacav_BXhHq.jpg

Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը մահացել է

ashot-ghazaryan_0X_5h.jpg

«Ծանր հիվшնդ է». Աշոտ Ղազարյանը՝ իր հիվանդության լուրերի մասին

cecel-en-harazat-exbayrnerin_vAKMi.jpg

«Տղայիս հույս չեն տալիս»․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակից Մկրտիչ Նավասարդյանին

aac-dproc_DTcxf.jpg

«Վախից մտել էինք սեղանի տակ»․ ինչ են պատմում թիվ 20 դպրոցի աշակերտները

rublin-tankacav_71yBo.jpg

Ռուբլու փոխարժեքը թանկացավ․ ԿԲ նոր փոխարժեքները

milton-potorik_xnQng.jpg

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

erkrasharj-1__U-ZN.jpg

Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

erkrasharj__eXd-.jpg

Մանրամասներ՝ Հայաստանում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժից

mahacel-e-zara-tonikyany_DXd42.jpg

Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը

Իրադարձային 33342

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 27978

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

Իրադարձային 10635

Մոսկվա-Երևան թռիչքները կդադարեցվեն

Հասարակական 9426

Տավուշի մարզում 18-ամյա Գոռը էլեկտրահարվել է․ Մանրամասներ

Հասարակական 8730

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

Բանակ 8454

Հայտնի է դարձել զինծառայող Վահե Հարությունյանի մահվան պատճառը

Տնտեսական 7602

Դոլարը թանկացավ․ Ռուբլին կտրուկ էժանացավ

Իրադարձային 7413

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. Դստեր պնդմամբ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

Իրադարձային 7035

Ողբերգական դեպք դպրոցներից մեկում․ 15-ամյա երեխան դասի ժամանակ հանկարծամահ է եղել

Life 6492

«Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո

Հասարակական 34365

3-ամյա Ռաֆիկը մահացել է պապիկի սբխեչի օրը․ նրան վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 33342

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 27978

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

Life 24084

Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկ արած տղան խոսել է բաժանման մասին

Հասարակական 20265

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելու

Life 18318

Կենդանակերպի 5 նշան, որոնց հոկտեմբերին շատ մեծ հաջողություն է սպասվում

Հասարակական 17397

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում

Միջազգային 16599

Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը

Իրադարձային 16299

Երևանում վթարի հետևանքով վարորդը մահացել է․ Դեպքի վայրում 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ

Միջազգային 15903

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս