Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

Life Ipress 2020-04-22 21:56:00 1980
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ol_P37Sy.jpg

ԽոյԲարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ ամձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

ՑուլԴժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Երկվորյակներ:  Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Խեցգետին: Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավորապես,  հրաժարվել վնասակար մթերքներից:

Առյուծ:  Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Առյուծներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

ԿույսՕրվա առաջին կեսին հնարավոր  է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Կույսերից , ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն

Կշեռք: Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել: Նման Կշեռքներն այսօր հեշտությամբ կլուծեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ գլուխ են կոտրել:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:

Կարիճ:  Ֆինանսական հարցերում  ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց  ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիս ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ մոտ չի ստացվի:

ԱղեղնավորԹեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված և ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ էլ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ   է հնարավոր հաջողության հասնել:

Ընկերների հետ շփումը ոչ միայն դրական լիցքեր կտա, այլև կօգնի ընդարձակել աշխարհայացքը: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ:

ԱյծեղջյուրԲարեհաջող օր է: Միակ բանը, որ կարող է փչացնել այն, դա ձեզ համար կարևոր գործի ձգձգումն է: Հնարավոր է, այդպես էլ չհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ : Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, այլև ճիշտ գնահատել նրանց, ում հետ առնչվում եք:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, անակնկալ հանդիպումներ:Հրաշալի օր է ընտանեկան տոների, հյուրընկալության համար:

Ջրհոս:  Օրը կանցնի բարդ և հագեցած: Ստիպված կլինեք զբաղվել մի շարք ձանձրալի, սակայն ակտուալ գործերով: Միանշանակ աջակիցների կարիք կզգաք: Անգամ շունչ քաշելու ժամանակչի լինի, կդժվարանաք կենտրոնանալ այն գործի վրա , որով զբաղվում եք: Այնուամենայնիվ խուճապի չեք մատնվի և ամեն բան  կհասցնեք ճիշտ ժամանակին:

Դրական միտումների ազդեցությունը կմեծանա օրվա երկրորդ կեսին: Տրամադրությունը կբարձրանա: Կծնվեն նոր գաղափարներ, նաև  կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվում այն Ջրհոսներին, ովքեր հավաքույթների են պատրաստվում:

Ձկներ:  Օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա , և գործերն ավելի բարեհաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք ծրագրել հանդիպումներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

Հոգ տարեք ձեր առողջության մասին, կոսմետիկ պրոցեդուրաների ճիշտ ժամանակն է: Հետևեք սննդակարգին: Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից:

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին