Աստղագուշակ` ապրիլի 21-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 21-ի համար

Life Ipress 2020-04-20 22:02:00 4608
astxagushak-jan_J9znE.jpg

Խոյ: Տարիների ընթացքում  կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը: Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար:

Ցուլ: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար:

Երկվորյակներ: Օրիգինալ լուծումները և անսովոր ռազմավարությունը այսօր կօգնեն որոշ խնդիրներ հարթել և իրագործել մի շարք ծրագրեր: Թեև մտերիմները միշտ չէ, որ հասկանում և հավանության են արժանացնում ձեր քայլերը, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ դժվար իրավիճակներից դուք միշտ էլ հաղթող եք դուրս գալիս: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ:

Խեցգետին: Ռիսկի չեք դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և,այդպիսով, խուսափում  ավելորդ կորուստներից: Ֆինանսական հարցերում չարժե որոշումներ կայացնել, խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Մեծամտության, եսասիրության ցանկացած դրսևորում, այսօր, ի վնաս ձեզ կաշխատի:

Առյուծ:  Օրը հարմար է ամեն տեսակ ցուցակներ կազմելու համար, այդ թվում՝ գրքերի, որոնք պատրաստվում եք կարդալ, գնումների, որ պետք է կատարեք,գործերի և այլն: Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ են: Վեճերի և տարաձայնությունների հավանականություն գրեթե չկա:

Կույս: Զերծ մնացեք գործընկերների կամ ղեկավարության հետ տարաձայնություններից: Կարիք չկա քննարկման առարկա դարձնել ձեր համարձակ առաջարկությունները, միևնույն է, այսօր դրանք ճիշտ չեն գնահատվի:Երեկոն ցանկալի է նվիրել ստեղծագործական գործունեությանը:

Կշեռք: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար:

Կարիճ:Կարող եք ավարտին հասցնել վերջերս կիսատ թողած գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում:

Աղեղնավոր:Տարաձայնությունների, վեճերի հավանականությունը շատ մեծ է: Փորձում եք հնարավորինս նրբանկատ ու համբերատար լինել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է: Դժվարությամբ եք լեզու գտնում փոքրիկների հետ: Դրական միտումների ազդեցությունը երեկոյան կմեծանա, ինչը կանդրադառնա թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների վրա:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի:

Ջրհոս: Ճիշտ ժամանակն է սպորտով զբաղվելու, ինչպես նաև առողջարարական, կանխարգելիչ պրոցեդուրաների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է թուլություն զգաք: Փորձեք լիցքաթափվել: Երեկոն նվիրեք հանգստին , կամ լարում չպահանջող գործերին:

Ձկներ: Որոշ Ձկներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և  ուղևորության մեկնել: Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը