Աստղագուշակ՝ ապրիլի 15-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 15-ի համար

Life Ipress 2020-04-14 21:50:00 2544
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ol_33zA4.jpg

Խոյ: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները: Դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խոյերը կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Ցուլ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝ նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Երկվորյակ: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ որոշ ծրագրեր կարող եք կազմել:

Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Խեցգետին: Կրևոր որոշումներ կայացնել չարժե: Մինչ կեսօր հանդիպումներ մի ծրագրեք: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է , ֆինանսական ձախողումների հավանականությունը՝ ևս: Զգացմունքային դաշտն անկայուն է, չափազանց զգայուն եք, ամեն բան սրտին մոտ եք ընդունում, ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծում:

Կարող եք ապավինել մտերիմ մարդկանց աջակցությանը, ովքեր ձեզ շատ լավ են ճանաչում, հարգում են ձեր զգացմունքները և շատ նրբանկատ են իրենց մեկնաբանությունների, նկատողությունների մեջ:

Առյուծ: Թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Կհասկանաք և լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ:Կհաջողվի արագ որոշումներ կայացնել, կողմնորոշվելու հարցում ժամանակ չեք կորցնի և լավ արդյունքների կհասնեք:Մրցակիցների հետ պայքարից հաղթող դուրս կգաք:

Անցյալում ծագած խնդիրները կանհանգստացնեն: Նոր գործեր մի ձեռնարկեք: Մտերիմները կդրդեն ձեզ ակտիվ գործողությունների, ինչը փոքր-ինչ կնյարդայնացնի, տրամադրությունը կփչացնի:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե անգամ խնդիրներ ծագեն, ապա դրանք, առանց աջակցության էլ , հաղթահարելի են :Ձեզ վստահ կզգաք, քանի որ գիտեք՝ ամենաազդեցիկ հակառակորդներն էլ այսօր ձեզ չեն վնասի:

Բարեկամուհիների հետ հնարավոր են տարաձայնություններ, թույլ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել չի ստացվի: Կհաջողվի զերծ մնալ լուրջ վեճերից, եթե ստուգեք ստացված տեղեկությունները, և որևէ մեկի ազդեցության տակ չընկնեք:

 

Կշեռք: Իրադարձություններով հագեցած, լարված օր է սպասվում:Սակայն ժամանակը և ուժերը ճիշտ բաշխելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Համառություն և նպատակասլացություն դրսևորեք, հատկապես, եթե հարցը վերաբերում է մասնագիտական առաջընթացին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության , ազդեցիկ գործընկերների հետ: Զգացմունքներով մի առաջնորդվեք, որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում ՝ ռոմանտիկ բնույթի: Սիրո խոստովանություն կլսեք, ժամադրության հրավեր կստանաք: Եթե գործի դնեք ձեր անսպառ երևակայությունը, ապա շատ միջոցներ կգտնեք սիրելիին զարմացնելու համար:

Կարիճ: Օրվա սկիզբը կարող է ձանձրալի թվալ, հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այս ժամանակահատվածում մի շարք հանդիպումներ են ծրագրել:Ստիպված կլինեք շատ ջանքեր գործադրել զրուցակցին հասկանալու, նրա հետ համաձայնության գալու համար: Կեսօրին հոգնածություն կզգաք, փորձեք թուլանալ և վերականգնել ուժերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Կարող եք զբաղվել ընթացիկ խնդիրներով, նաև ստեղծագործական գործունեություն ծավալել: Ձեզ ինքնավստահ ու ազատ կզգաք: Առավել լավ արդյունքների կհասնեն նրանք , ովքեր կանտեսեն շրջապատի կարծիքը:

Աղեղնավոր: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը բարձր է,ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Այծեղջյուր: Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Ջրհոս: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Ձկներ: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Поделиться
Класс
Send
arsen-babayan_bnTc4.jpg

Նիկոլը շատ լավ տեղյակ է, թե ինչու է Վանեցյանը մեկնել Եվրոպա․ Արսեն Բաբայան

artakarg-depk_9Ec4x.jpg

Արտակարգ դեպք. Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա

ex-naxagah-1_s60Rn.jpg

ԲԱՑԱՌԻԿ․ ԵԽ նախագահի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մեկնաբանություններին

dolar0x2g9_iDFWl.png

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

amn-viza_PkgbA.jpg

Ինչպես ստանալ ԱՄՆ վիզա (տեսանյութ)

pokrik-gagtnik_HIcmn.jpg

Փոքրիկ գաղտնիք. 6 բան, որ տղամարդիկ չպետք է իմանան կանանց մասին

kapiki-cagik-1_fCkKD.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապիկի ծաղիկ» վարակի առեղծվածը. ինչ վտանգներ է այն ենթադրում

viravor_TkEEc.jpg

Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավոր ունենք. ՊՆ

zinvorzoravarjutyun_XyHnV.jpg

ՀՀ ՊՆ-ն՝ թշնամու դիրքայի առաջխաղացման մասին

edgar-gazaryan_15jOG.jpg

Video. Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. Դարձել են սովորական նաժիշտ. Էդգար Ղազարյան

hh-agn-aliev-1_gVBLA.jpg

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

poxarzekner_URkkr.jpg

Դոլարը նվազեց. Ռուբլին թանկացավ. Նոր փոխարժեքներ

Իրադարձային 185487

ԲԱՑԱՌԻԿ. Հրապարակվել է Արմինե Ճաղարյանի մահվան ողբերգական դեպքից տեսանյութ

Life 168873

Ներկա գտնվելով Արմինեի հոգեհանգստին հասկացա... Video

Իրադարձային 153669

Հրապարակվել է Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարի տեսանյութը. Կա 3 զոհ

Իրադարձային 151365

Վրաերթի ենթարկված հղի կնոջ վերջին հրաժեշտը Video

Իրադարձային 122445

Լուսանկարներ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքից

Իրադարձային 111156

«Գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց». ռեժիսորը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը

Իրադարձային 93282

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Video)

Իրադարձային 92472

Հրապարակվել է այսօրվա դաժան և ողբերգական ավտովթարի տեսանյութը. մանրամասներ

Իրադարձային 86232

Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը. ՖՈՏՈ

Life 81726

Արմինեի ամուսինը գլուխը բռնած ու իրեն կորցրած արտասվում էր կնոջ հոգեհանգստին. անչափ հուզիչ տեսանյութ