Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համար

Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համար

Life Ipress 2020-07-31 21:54:00 2079
hl__ha0F.jpg

Խոյ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:


 

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Խոյերին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

Ցուլ: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ:

Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված:Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Խեցգետին: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:

Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

Առյուծ: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Կույս: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է ՝ շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կշեռք: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կշեռքներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Կարիճ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ՝ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Աղեղնավոր: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Այծեղջյուր: Այսօր անիմաստ խոսակցությունները և ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք մերկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ջրհոս: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ջրհոսներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Ձկներ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Ձկների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»