Աստղագուշակ՝ հունիսի 7-ի համար

Աստղագուշակ՝ հունիսի 7-ի համար

Life Ipress 2020-06-06 21:54:00 1767
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nk_sOP3Q.jpg

Խոյ: Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել: Բոլոր հարցերում հաստատակամություն  դրսևորեք, հիշեք՛, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով:


Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստավում նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ  այցելելու համար:

Ցուլ: Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները:

Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչներին որքան էլ հաճելի  է ձեր ուշադրությունը, այնուամենայնիվ այդ ամենին լուրջ չեք վերաբերվի: Եվ, ընդհանուր առմամբ, ձեր մոտեցումը ճիշտ է, քանզի բուռն սիրավեպ սկսելու հավանականությունն այսօր շատ քիչ է:

Երկվորյակ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց, անհապաղ լուծումներ պահանջող, խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ  կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Խեցգետին: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛  ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝  հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը

Առյուծ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել:  Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց ՝ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Կույս:  Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կշեռք:  Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ:  Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների  հետ:

Կարիճ: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել  ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող  աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:  Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, ոչ մի դեպքում, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Այծեղջյուր: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված,  բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր  ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն,  հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Ջրհոս: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք  ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է  ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ  համագործակցությունն արդյունավետ կլինի:

Ձկներ: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին