Աստղագուշակ՝ հունիսի 6-ի համար

Աստղագուշակ՝ հունիսի 6-ի համար

Life Ipress 2020-06-05 21:55:00 2037
Հետևեք մեզ՝ Telegram-ում
po_veiCr.jpg

Խոյ: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք, գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, աշխատավայրում՝ մի շարք անախորժություններ:

Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս  կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ, իրենց կարծիքով, ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:

Ցուլ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում, մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն յոգայի վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում:

Կարող եք զբաղվել տնային գործերով: Կնցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տրաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթյությունները քիչ հավանական են, մինչդեռ, արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Խեցգետին: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու  կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի:

Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Առյուծ: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի  հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին:

Օրվա ընթացքում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր  բարդ իրավիճակներում  են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնել, դուրս գալ դրանցից և նոր կյանք սկսել:

Կույս:  Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմները ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ինքներդ ձեզ, այն այսօր օգտակար է:

Կշեռք:  Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ,ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ:

Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել, իրենք իրենց  չեն խնայել: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կարիճ: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք:

Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

Աղեղնավոր: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Այծեղջյուր: Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով

Ջրհոս: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր  ցանկություն ունեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

Ձկներ: Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչների համար, որոնց ղեկավարները կանայք են: Աշխատավայրում մի շարք խնդիրներ կծագեն: Մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Փոխարենը՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք:

Հետևեք փերձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժհոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից:

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին