Աստղագուշակ հունիսի 28-ի համար

Աստղագուշակ հունիսի 28-ի համար

Life Ipress 2020-06-27 21:56:00 1998
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gsgsg_ubYVe.jpg

Խոյ. Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն:



Չի հերիքում միայն գործելու ցանկությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ: 

Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:

Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ` դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

Ցուլ. Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեզ բնորոշ մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկամներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:

Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի  լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտների, վեճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:

Երկվորյակներ. Մարդիկ, ում հետ այսօր դուք ստիպված եք լինելու գործ ունենալ, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել: Անգամ ամենալարված բանակցությունները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:

Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:

Խեցգետին. Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:

Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հավասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:

Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

Կույս. Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:

Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:

Կշեռք. Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսատարեն:

Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:

Կարիճ. Դուք հասնում եք ձեր ուզածին` օգտագործելով շրջապատին որպես գործիք, սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգոհում: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

Աղեղնավոր. Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:

Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդությանը նախապատրաստվելն է

Այծեղջյուր. Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:

Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում: Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադրությունը անմոռանալի դարձնել:

Ջրհոս. Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:

Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառայություն կմատուցեն:

Ձկներ. Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով:

Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան:

Поделиться
Класс
Send
jranjatumner-klinen_6T58G.jpg

Հարյուրավոր հասցեներում ջրանջատումներ են

mayr-hayastani-bnorduhin_e9XgU.jpg

Ահա թե ով է Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին. Ինչպես լոլիկի հերթը նրա համար ճակատագրական դարձավ

samvel-alexanyani-vordin-krkin-qavor-e_EA8Qj.jpg

Շքեղ հարսանիք, հազարավոր դոլարներ` Սամվել Ալեքսանյանի որդու քավորությամբ

karine-movsisyan_KjJs4.jpg

Որպես անհետ կորած որոնվող Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է. Մանրամասներ

lilu_ZREpz.jpg

Ծնվել է Լիլուի 3-րդ երեխան. տեսեք`ինչ անուն են ընտրել փոքրիկի համար

hakob-arshakyan_CUzBp.jpg

«ԱԺ հերթական ընտրությունները 2026-ին են, թող պատրաստվի»․ Հակոբ Արշակյան

dolar-rubli_2LthK.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն դոլարն ու ռուբլին այս պահին

luys-chi-linelwu_bFUfG.jpg

Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինելու

spanel-en-qreakan-hexinakutyan_i35Yb.jpg

Նոր կադրեր՝ «Ֆազ» մականունով քրեական հեղինակության սպանության վայրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

krakocner_sWqmX.jpg

Բացառիկ լուսանկարներ՝ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից․ Սպանվածը քրեական հեղինակություն «Ֆազն» է

astxagushak_g-V3X.jpg

Աստղագուշակ՝ հունիսի 12-ի համար

ani-eranyan_3Fh8G.jpg

Հավերժ գրկումդ. ում հետ է ջերմ լուսանկարներ հրապարակել Անի Երանյանը

Հասարակական 168927

Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Միջազգային 78372

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76587

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Life 42645

Ինչու Անահիտ Մանուկյանը այլևս չի նկարահանվելու «Լեռները կհիշեն» ֆիլմում

Բանակ 42462

Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի դեպքից

Հասարակական 40107

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 35718

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Life 32892

Ինչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն

Հասարակական 28398

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

Իրադարձային 26373

Ողբերգական դեպք՝ Արտաշատում. Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ