Աստղագուշակ հունիսի 16-ի համար

Աստղագուշակ հունիսի 16-ի համար

Life Ipress 2020-06-15 21:51:00 2523
Հետևեք մեզ՝ Telegram-ում
yk_c7F6H.jpg

Խոյ. Եվս մեկ բարենպաստ օր, որը դուք, հաստատ, շատ լավ կանցկացնեք: Օրը համապատասխանում է ինչպես հանգստին, այնպես էլ` օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը հաշվի են առնում, ձեր խորհուրդներին հետևում են: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով հետագա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Ցուլ. Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար: Դուք եռանդուն են, վճռական տրամադրված, և դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնում: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ: Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

Երկվորյակներ. Սա այն օրերից է, երբ առավել նախընտրելի են կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառում, դրա հետ մեկտեղ էլ դուք գտնում եք պարզունակ խնդիրների լուծման անսպասելի լուծումներ: Այս ամենը միայն  նպաստում են օրը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնելուն:

Համապատասխան օր է նոր դաշնակիցներ գտնելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ում դուք պետք է ինչ-որ կարևոր բան համոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Նման օրը հեշտ է սիրահարվել, ընդ որում` լուրջ և երկարատև:

Խեցգետին. Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք դրանք հեշտությամբ լուծում եք: Ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխաններ: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:

Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ է, հնարավոր է զգալի գումարների կամ արժեքավոր նվերների ստացում: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել:

Առյուծ. Օրվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:

Կույս. Օրը ձեզ թույլ է տալիս լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան  և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Դուք օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ եք ստանում, սակայն դեռևս չգիտեք, թե ինչպես դա լավագույնս օգտագործել սեփական շահերի համար: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի` թողնելով անջնջելի հուշեր: Դուք այսօր անչափ հմայիչ եք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն ձեր նկատմամբ:

Կշեռք. Օրը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ` հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ կդատապարտեն իրենց դրա համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր, անհաջող գնումներ:

Դուք այսօր շատ եք ձգտում կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան խանգարում է դրական արդյունքի հասնել:

Կարիճ. Հաջող և հաճելի օր է: Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց` նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում:

Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները` դրանք չկրկնելու համար: Երեկոն հաճելի լուրեր կբերի ձեզ:

Աղեղնավոր. Հարմար օր է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար:  Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները` մտածված: Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն:

Այսօր արժե նախաձեռնություն ցուցաբերել` քննարկման առաջ քաշել ձեր գաղափարները; Օրվա երկրորդ կեսը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար:

Այծեղջյուր. Վատ օր չէ: Խնդիրները դուք հարթում եք հեշտությամբ և հաճույք եք ստանում բոլոր այն գործերից, որոնցով այսօր զբաղվում եք, ցանկացած խնդրի լուծմանը ստեղծագործաբար եք մոտենում: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել;

Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով: Կարելի է իմիջի փոփոխության հետ կապված փորձարարություններ անել:

Ջրհոս. Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ` անձնական շփումները:

Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում` էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Ձկներ. Ամենաբարենպաստ օր չէ պրոֆեսիոնալ առումով` գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ էլ` գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

Օրը գերազանց համապատասխանում է ոչ ֆորմալ շփումներին, ընկերների հետ հանդիպելուն, ռոմանտիկ ժամադրությանը: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք  և դա ձեր դու կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Поделиться
Класс
Send
img8132rofy-bk_SI4qR.jpeg

Ողբերգական վրաերթ Երևանում

img8132rofy_S8XUs.jpeg

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 վիրավորից 2-ը երեխաներ են

img8130vrvn3_rlvKb.jpeg

Տեսանյութ. Ինչպես է 12-ամյա երեխան 40 ժամ մեքենան վարելով` ընտանիքին հանել Արցախից

anjrev_ov9lF.jpg

Ուժգին քամիներ և անձրև․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

korel-e_d71zU.jpg

44 օրյա պատերազմի ժամանակ Շուշիից գերեվարվել է, 2 ամիս հետո վերադարձվել հոգեկան լուրջ խնդիրներով...

d605fe6b-da66-492b-a11d-abca050382a9rqa2q_Evh8e.jpeg

Երկար ժամանակ լույս չի լինի նշված հասցեներում

sose_68sse.jpg

«Չներեք ինձ»․ Սոսեն Հակարի կամուրջը անցել է

levon_u4QKl.jpg

Տարօրինակ «զուգադիպություն»

margarita-simonyaan_vd6ga.jpg

«Հայեր՝ դուք հա՞յ եք»․ Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ

davit-manukyan_Jum2G.jpg

Ում մեքենայում է եղել Ադրբեջանի ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը

img8118gwcsx_M2FHT.jpeg

Տեսանյութ. Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

img8115_ZvCRx.jpeg

62-ամյա կնոջ երեխաները հրապարակումից հետո գտել են իրենց մորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական 2229

Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»

Հասարակական 1632

«Մսացու տիկին, վախենու՞մ ես, որ Պիծիգորսկի ադրբեջանցիները քեզանից առևտուր չեն անի». Լիլիթ Հովակիմյան

Իրադարձային 1620

«Չներեք ինձ»․ Սոսեն Հակարի կամուրջը անցել է

Քաղաքական 1314

Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը. ՖՈՏՈ

Իրադարձային 828

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից

Քաղաքական 756

Հայկ Մարությանը քիչ առաջ հրապարակեց որոշումը

Իրադարձային 741

Ողբերգական դեպք․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Տնտեսական 729

Ռուբլին ու դոլարը կտրուկ թանկացան. Կենտրոնական բանկը հայտնում է

Տնտեսական 699

Ռուբլին կտրուկ թանկացավ. Կենտրոնական բանկի նոր տվյալները

Հասարակական 690

Սոսե Բալասանյանն որոշել է մնալ ու ապրել Արցախում. Մանրամասներ