Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

Life Ipress 2020-07-04 21:47:00 2232
Հետևեք մեզ՝ Telegram-ում
wj_ZMBds.jpg

Խոյ. Այսօր կարող եք հույսը դնել ձեռնտու գործարքի վրա, որից խոշոր եկամուտ կստանաք: Օրը մեծապես կապված է գործարար ունակությունների վառ դրսևորման հետ: Այն նաև բարենպաստ է հիվանդներին ու կարիքավորներին օգնության հասնելու, ցանկացած հասարակայնորեն զգալի արժեք ներկայացնող նախագծում մասնակցելու համար: Ձեր խանդավառությունը վարակիչ է, և ինչին էլ որ դուք ձեռնամուխ եք լինում, կարող եք չկասկածել, որ անմիջապես կգտնվեն համախոհներ ու օգնականներ: Ձեր հովանավոր կարող է դառնալ բավական ազդեցիկ մի մարդ, ում համար գործնականում ոչ մի անհնար բան չկա:

Ցուլ. Օրը զգուշավորություն է պահանջում, այն շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ է, քան կարող է  առաջին հայացքից թվալ: Տեղի ունեցող իրադարձությունները նշանի որոշ ներկայացուցիչների համար անսպասելի են և ցավոք, բոլորին չէ, որ հաջողվում է ճիշտ կողմնորոշվել: Առավել անհաջողակներին սպասում են լուրջ ֆինանսական կորուստներ:

Ճշգրիտ եղեք ձեր հաշվարկներում, թույլ մի տվեք անփութություններ փաստաթղթեր լրացնելիս: Օրը բարենպաստ է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Կարելի է ոչ խոշոր գնումներ կատարել:

Երկվորյակներ. Այսօր ձգտեք խուսափել ցանկացած ռիսկային ձեռնարկումներից. հավանականությունը, որ ձեր բախտը կբերի և դրանք հաջողությամբ կպսակվեն, նվազագույն է: Ցանկալի չէ կարևոր որոշումները միայնակ կայացնելը, նախընտրեք խորհրդակցել ձեր համար վստահելի մարդու հետ: Մեծ է բիզնեսում սխալներ թույլ տալու հավանականությունը:

Այսօր դուք, ինչպես երբեք, հակված եք չմտածված, ծայրահեղ քայլերի: Երբեմն դուք շոկի մեջ եք գցում շրջապատի մարդկանց, նրանց մոտ նյարդայնություն առաջացնելով: Սակայն կգտնվի մեկը, ով լիովին կկիսի ձեր վարքագիծը:

Խեցգետին. Օրը հագեցած է և հետաքրքիր, այն լի կլինի բազմաթիվ իրադարձություններով: Դուք հաճույքով ներգավվում եք հասարակական միջոցառումներին, նախաձեռնողականություն եք ցուցաբերում աշխատավայրում և տանը: Օրը բարենպաստ է ցանկացած հարաբերություններ սկսելու համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդը, ում հետ կսկսեք շփվել, ձեզ բազմաթիվ անակնկալներ կմատուցի:

Ձեզ միշտ չէ, որ կհաջողվի ավարտին հասցնել ձեռնարկած գործերը, իրականացնել մտահղացումները: Հիշեք` պարտադիր չէ ամեն ինչ անել միայնակ, կարելի է և օգնականներ գտնել:

Առյուծ. Այսօր ձեր ճանապարհին կարող են բազմաթիվ արգելքներ հանդիպել, որոնց հաղթահարումը ձեզանից մեծ եռանդ ու ժամանակ կխլի: Հնարավոր են խնդիրներ շփումներում, քանի որ ձեզ ոչ միշտ է հաջողվում ձեր տեսակետը հանգիստ հասցնել շրջապատին: Նման օրը ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես` երբ դրանք վերաբերում են համատեղ գործունեությանն ու ամուսնությանը:

Օրվա երկրորդ կեսը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի: Այդ պահին դուք հատկապես պետք է ուշադիր լինեք ձեր մտերիմների նկատմաբ, քանի որ նրանք ձեր կարիքն ունեն:

Կույս. Բավական բեղմնավոր օր է, միևնույն չափով հարմար ինչպես համատեղ, այնպես էլ` ինքմնուրույն աշխատանքի համար: Կարելի է ձեռնամուխ լինել լիովին նոր գործերի, չվախենալով անհաջողությունից` այսօր աստղերը պատրաստ են ձեզ սատարել: Արագորեն ընդլայնվում է ձեր աշխարհայացքը և դուք օրվա ընթացքում նոր շատ բան կսովորեք:

Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, իսկ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն:

Կշեռք. Այսօր հաջողության հասնելու համար պետք է շատ չարչարվել, սակայն ձեզ համար դա խնդիր չէ. ձեր  կենսական ներուժը բարձր է, և դուք հաճույքով եք անում ցանկացած գործ: Հնարավոր է բազմախոստում բիզնես-գաղափարի առաջացում, որը դուք կուղղորդեք ինքնուրույն պրոֆեսիոնալ լողորդության:

Ճիշտ ժամանակին կարևոր տեղեկություններ կստանաք, և դրա հիման վրա  ճիշտ և կարևոր որոշում կկայացնեք: Կստեղծվի առիթ ուրախ ընտանեկան տոնախմբության համար: Ընդհանուր  առմամբ, օրը հարմար է երեկույթների, հյուրասիրության համար:

Կարիճ. Այսօր պետք է պատրաստ լինեք տհաճ անակնկալներին: Դրանք, ցավոք, ի հայտ են գալու կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատավայրում ծագում են թյուրիմածություններ, և միշտ չէ, որ կկարողանաք միանգամից իրավիճակից դուրս գալու ելքը գտնել: Զգույշ եղեք դաշնակիցներ գտնելու հարցում, մի համաձայնվեք նրանց հետ, ովքեր քննարկման կդնեն խելացնորհ գաղափարներ, իրականությունից հեռու պլաններ:

Անբարենպաստ օր է գործարքներ կնքելու համար, և հատկապես խոսքը գնում է խոշորների մասին: Ցանկալի չէ համատեղ գնումներ և ներդրումներ անել, տնօրինել ուրիշների գումարները:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է աշխատանքի համար, սակայն ստեղծագործ խնդիրներից ավելի լավ է հրաժարվեք: Դուք հեշտությամբ եք կարգավորում բոլոր այն գործերը, որոնք պահանջում են նստակյացություն, համբերություն և կենտրոնացում: Հնարավոր է որ իրենց մասին հիշեցնել տան վաղեմի խնդիրները, սակայն դուք դրանք կհարթեք շնորհիվ հին ընկերոջ օգնության:

Հաջող օր է ֆինանսական առումով, և չնայած բազմաթիվ գայթակղություններին, դուք կկարողանաք վերահսկել ծախսերը: Զգուշավորությունը ձեզ կօգնի խուսափել սխալներից, և այնուամենայնիվ չեք կարողանա լավագույնս օգտագործել ձեր հնարավորությունները:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը կլինի բարդ և կանցնի լարված մթնոլորտում: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները կպարգևեն բազմաթիվ տհաճ էմոցիաներ: Ստիպված եք լինելու հրաժարվել ծրագրված գործերից: Բացառված չէ, որ ստիպված լինեք նաև ճշգրտումներ մտցնել ձեր կյանքի գլոբալ բնույթի նպատակներում: Հիշեք, որ ձեր կենսափորձը կարող է բավարար չլինել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

Կարող են անսպասելի գաղափարներ ծագել, որոնց իրականացումը կբարելավի ձեր ֆինանսական վիճակը: Հարմար օր է աշխարհիկ միջոցառումների այցելելու, նոր ծանոթություններ հաստատելու համար:

Ջրհոս. Օրը կապված է զգալի ծախսերի հետ, հնարավոր են լուրջ կորուստներ: Դուք ոչ միայն գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները, այլև դառնում եք ձեր բոլոր ցանկությունների գերին, ինչը անհարմարություններ է ստեղծում ոչ միայն ձեր շրջապատի համար, այլև հեռանկարում նաև` ձեզ: Աստղերը խորհուրդ են տալիս միայնակ մնալ, մտորել անցած օրերի իրադարձությունների շուրջ, եզրահանգումներ անել:

Ցանկալի չէ այսօր նոր պաշտոն ստանձնելը: Նախաձեռնողականությունը, ստեղծագործական որոնումները, փորձարարությունը ողջունելի են միայն անձնական կյանքում:


Ձկներ. Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, սակայն, դրանով հանդերձ, գործերն այնքան վատ չեն, որնքա առաջին հայացքից կարող է թվալ: Հնարավոր է վաղեմի կոնֆլիկտի հարթում, պրոֆեսիոնալ և անձնական բնույթի տարաձայնությունների կարգավորում: Այո, դուք ստիպված կլինեք գնալ զիջումների, սակայն ձեր կողմից զոհողությունը մեծ չի լինի: Օրը բավական հարմար է վաղուց ձեր գլխում հասունացող ստեղծագործական գաղափարների իրականացման համար: Հաջող գործարքի կնքումը ձեզ լուրջ եկամուտներ կապահովի: Նպատակահարմար է սպորտով, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր