Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհը չզիջելու պատճառով վնասել են թուրքական համարանիշներով բեռնատարները

Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհը չզիջելու պատճառով վնասել են թուրքական համարանիշներով բեռնատարները

Իրադարձային Ipress 2021-01-10 22:50:00 1122
mmmbb_wf8aH.jpg

Հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամւը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են լուսարձակներով և կողային հայելիներով վնասված վիճակում TR 08 K 6839 և TR 08 K 6614 կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բեռնատարները պատկանում են Երևանում գործող «Գյուզդեն Նակլիատ» ՍՊԸ-ին և ոստիկանություն է հրավիրվել նշված ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Պարզվել է, որ Ազատության պողոտայում երթևեկելիս միմյանց ճանապարհ չզիջելու համար նշված բեռնատարները կանգնեցվել են ինչ-որ ավտոմեքենայի վարորդի կողմից, որտեղից իջել են 2 քաղաքացի, և մետաղյա ձողերով հարվածել ու վնասել են թուրքական բեռնատարների լուսարձակներն ու աջակողմյան հայելիները:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարող անձանցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Էդվին Մոքելի Խոդավերդինն է:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառոււմներ՝ նրան և մյուս անձի ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղութամբ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը