Առեղծվածային դեպք Երևանում. Խոշոր հրդեհի ընթացքում ծառը, որի վրա խաչ է ամրացված եղել, չի վառվել. ՖՈՏՈ

Առեղծվածային դեպք Երևանում. Խոշոր հրդեհի ընթացքում ծառը, որի վրա խաչ է ամրացված եղել, չի վառվել. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-06-25 01:00:00 17151
gbhn_y7TPW.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գույքը դիտավորյալ վնասելու փաստով:

Ժամը 12:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ վերջինս ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, որի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով:

Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր ու կրակը մարելուց հետո հրշեջները ականատես են եղել, որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը