Առեղծվածային դեպք. Գյումրիում հնչել է պայթյուն. հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի

Առեղծվածային դեպք. Գյումրիում հնչել է պայթյուն. հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի

Իրադարձային Ipress 2020-10-05 23:16:00 6189
nkk_IjVZj.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի տներից մեկում պայթյուն է հնչել և բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված վայր, հայտնաբերել է տղամարդու դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, վարչության պետի օպերգծով տեղակալն ու ոստիկանության Կումայրիի բաժնի պետը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վաչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գյոզալյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն փողոցի 91 տան բնակիչ, 29-ամյա Վահե Բ.-ն ննջասենյակում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է պայթյունի հետևանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի օղակ և բռնակ:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազության դատախազ Մարտիրոսյանը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, քննչակա բաժինը նույնպես պարզում է: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը