Սարսափելի դեպք Հայաստանում

Սարսափելի դեպք Հայաստանում

Իրադարձային Ipress 2021-12-09 22:03:00 1059
arexcvacayin-depq_narhG.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 40-ամյա Հրաչյա Հ-ի դին։  Նշված հասցե ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ Հրաչյա Հ-ն հանկարծամահ է եղել։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ նրա ձախ աչքի շրջանոմ կապտուկ և քերծվածքներ են հայտնաբերվել, ինչի վերաբերյալ նրա մտերիմը հայտնել է, որ նա նշված վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ վայր ընկնելու հետևանքով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը պարզվել է, որ Գյումրիի բնակիչներից Ա. Ղ-ի բնակարանում վերջինիս ներկայությամբ դեկտեմբերի 5-ի երեկոյան ոչ սթափ վիճակում Հրաչյա Հ-ի և նրա ծանոթ՝ Շիրակի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Մ-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս բռունցքներով հարվածել է Հրաչյա Հ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Դեպքին հաջորդող օրերին վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ արդեն դեկտեմբերի 7-ին չի կարողացել ինքնուրույն պառկած տեղից վեր կենալ, քայլել, տեղաշարժվել, իսկ հետո մահացել է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով։ Արդեն դեկտեմբերի 8-ին ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և դրա շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Վաչագան Մ-ն որպես կասկածյալ, ձերբակալվում է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը