Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։ Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։
Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։ Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ:
