Արցախում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ՄԻՊ

Արցախում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ՄԻՊ

Բանակ Ipress 2020-09-27 20:43:00 858
bhf_YsA_q.jpg

Փաստերի տեսանկյունից արդեն հայտնի է, որ այսօր առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել և՛ առանջագծի երկայնքով, և՛ նաև խորքում գտնվող բազմաթիվ բնակավայրերի ուղղությամբ, ծանր հրետանի և օդուժ է կիրառել, հատկապես հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Դրա հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել, առաջին հերթին քաղաքացիական անձանց շրջանում զոհեր, այս պահին հաստատված երկու զոհ կա, վիրավորների առումով թվերը դեռևս ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ են, այս պահի դրությամբ 30-ից ավելի վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում, բայց կարծում եմ՝ թիվն անընդհատ մեծանելու է: Մեր նախնական տվյալներով՝ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել Ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների ժամանակ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

 

Արտակ Բեգլարյանի խոսքով`  առնվազն այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածքների վնասվածքներ կան ամբողջ հանրապետությունում, ներառյալ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, որոնց հետևանքով էլ քաղաքացիական զոհերն ու վիրավորներն են արձանագրվել, մեքենաներ:

«Սրանք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Սրանք ռազմական օբյեկտներից բավական մեծ հեռավորության վրա են գտնվում և Ադրբեջանը չի կարող ասել, որ ռազմական օբյեկտներն են թիրախավորել»,- ասաց Արտակ Բեգլարյանը և հավելելով, որ այս փաստերն ամբողջությամբ ներկայացնելու են:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` ակնհայտ է, որ նախահարձակ կողմն Ադրբեջանն է եղել, որքան էլ նրան հայտարարեն, որ հակահարձակման են անցել:

Նա նաեւ կոչ արեց միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին օր առաջ այցելել Արցախ եւ փաստահավաք առաքելություն իրականացնեն եւ միջազգային հանրությանը ցույց տան, թե ինչ է կատարվում իրականում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը