Հայաստանում արցախցիներին նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

Հայաստանում արցախցիներին նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

Տնտեսական Ipress 2020-11-05 13:36:00 3201
npast-gumar_6loRo.jpg

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել npast.ah@ssa.am էլեկտրոնային փոստին՝ նշելով ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը, երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:

«Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝  օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում։

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել.

1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,

2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.

ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.

բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.

գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.

դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը