iPress.am- Ինչպես արդեն հայտնել ենք, մարդիկ մայրաքաղաքի տարբեր մասերից ուղևորվում են Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հեռացումը:
«Եթե հիմա այստեղ չգանք, չհավաքվենք, կարող է առավոտ վեր կենանք տեսնենք՝ Հայաստանի Հանրապետություն էլ չկա»,- ասում են հավաքվածները:
