Արտակարգ դեպք Հայաստանում․ 2 օր է տանջվում են կրակը մարելու համար

Արտակարգ դեպք Հայաստանում․ 2 օր է տանջվում են կրակը մարելու համար

Իրադարձային Ipress 2021-09-17 20:36:00 357
1610124818_X4zIY.jpg

iPress.am Մեղրի համայնքի  Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել: Համայնքապետարանը կոչով դիմել էր համայնքի բնակիչներին, ամենագնացներով, անհրաժեշտ գործիքներով, գիշերը միանալ հրդեհաշիջման աշխատանքներին ու ժամը 3-ից՝ համայնքի բնակիչները շարժվել են Ղալադաշ։

Հրդեհաշիջման աշխատքներին աջակցում է Ագարակի պղձնամոլեբդինային կոմբինատը։ Թե ինչից է ծագել հրդեհը՝ պարզ չի։ Հրդեհը սկսվեց «Արևիք» ազգային պարկի բուսածածկ տարածքից։ Ռադիոլուրը րոպեներ առաջ զրուցել է Ղալադաշի տարածքում աշխատող Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Առաքելյանի հետ։ Ղալադաշ տարածքը Ագարակի վարչական շրջանի մեջ է մտնում։

-Պարոն Առաքելյան, ի՞նչ վիճակ է այս պահին։ Արդյո՞ք շարունակվում է հրդեհը։

-Այո շարունակվում է, շատ մեծ տարածություն է, մասշտաբով չեմ կարող ասել քանի հեկտար է, պայքաորում ենք հրդեհի դեմ, կողքերը փորում ենք, տրանշներ ենք սարքում, որ չանցնի անտառի կողմը։

-Հրդեհի ծագման պատճառը հայտնի՞ է։

-Դեռ պարզ չի պատճառը, բոլորը հրդեհաշիջման աշխատանքներով ենք զբաղված, կարծում եմ իրավապահները կպարզեն հետո։ -Մեղրիի համայքնապետարանը աջակցության նպատակով դիմել էր բնակչությանը։ Եղա՞ն արձագանքողներ։

-Մեղրիի համայնքապետ Արարատ Թումանյանը մոբիլզացրեց, գալիս են, մոտ 50 հոգի կան, էլի բարձրանում են։

Ով աշխատանքի չէր, ով ժամանակ ուներ այստեղ է։

-Արատակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Արևիք» ազգային պարկում հրդեհ է։ Կապ կա՞ այս տարածքի հետ։

-Կապ ունի, նույն տարածքն է։ Այս պահին նայում ենք, մոտ 100 հա բուսածածկույթ արդեն այրվել է։ Հիմա մոխրացած վիճակն է, գիշերը շաղ է դնում, քամին թույլ չի տալիս, հիմա նորից սկսել է բարձրանալ։ Արդեն 36 ժամ է հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը