Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին․ Հրապարակ

Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին․ Հրապարակ

Իրադարձային Ipress 2021-09-16 20:48:00 819
03d12fe04b690371c9877a7b00227951_-MOns.jpg

iPress.am Հրապարակ թերթը գրում է․ «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է եւ մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարեւոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։

Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի եւ անհիմն:

«Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարեւոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։

Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի եւ Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ: Նշենք, որ ՀԱՊԿ երեկվա նիստին քննարկվել է Աֆղանստանի շուրջ առկա իրավիճակը, հայտարարվել է, որ կազմակերպությունը, ըստ մարտահրավերների, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀ-ի կողմից սա պատասխան է ՀԱՊԿ-ի` արցախյան պատերազմում եւ ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը