Առանց դիետաների. Մասնագետը թվարկել է նիհարելու պարզ կանոնները

Առանց դիետաների. Մասնագետը թվարկել է նիհարելու պարզ կանոնները

Life Ipress 2021-01-17 21:08:00 1206
btt_juFjQ.jpg

Հաջողությամբ նիհարելու համար ամենեւին պետք չէ հետեւել խիստ դիետաների: Բժիշկ-դիետոլոգ Թամարա Ուիլները թվարկել է պարզ կանոններ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նրա խորհուրդները ներկայացրել է The Sun պարբերականը:

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին ցանկալի է ձեռք բերել օգտակար սովորություններ, որոնք երկարաժամկետ արդյունք կապահովեն: Դրանից բացի, անհրաժեշտ է հիշել, որ նիհարելու հարցում կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն սնվելուն, այլեւ ընդհանրապես կենսակերպին:

«Անհրաժեշտ է հաշվի առնել, թե որքան ենք քնում, ինչպես ենք հաղթահարում սթրեսը եւ ծրագրում ենք արդյոք մեր սննդակարգը»,- ասել է դիետոլոգը:

Ամանորյա ճաշկերույթներից հետո մասնագետը խորհուրդ է տալիս կտրականապես հրաժարվել վնասակար մթերքներից: Դրա փոխարեն, աշխատեք կրկին «սիրահարվել» օգտակար մթերքներին, վայելեք համեղ, տանը պատրաստված ճաշատեսակները: Երբեմն կարելի է թույլ տալ մեկ բաժակ գինի եւ անգամ շոկոլադ, որը պարունակում է 70 տոկոսից ավելի կակաո:

Մասնագետի խոսքով՝ օրվա ընթացքում ցանկալի է հնարավորինս ակտիվ լինել: Օրինակ՝ սուրճ պատրաստելիս կարելի է տեղում վազել, իսկ ատամները մաքրելիս կատարել երկու կքանստում վարժություն: Օգտակար կլինի նաեւ առավոտը սկսել 10 րոպեանոց զբոսանքից կամ թեթեւ մարզումից: Մասնագետը կոչ է անում աշխատանքային օրվա ընթացքում ամեն ժամը մեկ ընդմիջել եւ թեթեւ մարզում անել՝ ձգում, թեթեւ ֆիզիկական վարժություններ կամ տեղում վազք:

«Ձեզ մի զրկեք այս կամ այն մթերքից՝ ձեզ թույլ տվեք այն ամենը, ինչն իսկապես ցանկանում եք, բայց ճաշելիս մի շտապեք եւ վայելեք կերակուրը»,- խորհուրդ է տալիս մասնագետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը